https://arm.sputniknews.ru/20210927/avrvoraji-aghvotqy-inchpes-haj-tghaji-patmutjuny-aghvotq-dardzav-ashkharhi-bvolvor-vorberi-masin-33685877.html
Ավրորայի աղոթքը․ ինչպես հայ տղայի պատմությունը աղոթք դարձավ աշխարհի բոլոր որբերի մասին
Ավրորայի աղոթքը․ ինչպես հայ տղայի պատմությունը աղոթք դարձավ աշխարհի բոլոր որբերի մասին
Sputnik Արմենիա
Երգը ձայնագրվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր շրջանում՝ արցախյան պատերազմի օրերին, և արտացոլում է կորուստների ու հետևանքների ողջ ցավը։ Նկարահանումներն... 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T19:35+0400
2021-09-27T19:35+0400
2021-09-27T19:35+0400
հայաստան
տեսահոլովակ
երգ
աղոթք
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայոց ցեղասպանություն
երգչուհի
հրանտ մովսիսյան
սիբիլ
հասմիկ հախվերդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1825/14/18251492_0:123:1001:686_1920x0_80_0_0_e554be88dfd47c7f2d6398511450d148.jpg
«Ավրորայի աղոթքը» երգը, որը կատարում է ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, լայն արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում։ Ստեղծագործության հիմքում հայ որբի պատմություն է, բայց երաժիշտների ու մտավորականների շրջանակներում արդեն խոսում են այն մասին, որ սա ինտերնացիոնալ երգ է։Ստեղծագործությունն ու կարճամետրաժ ֆիլմի ձևաչափով տեսահոլովակը Տիրամորն ուղղված աղոթք է՝ ցեղասպանությունների ու պատերազմների հետևանքով որբացած հազարավոր անմեղ երեխաների համար։Երգը ձայնագրվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ Արցախում ռազմական գործողությունների օրերին, և արտացոլում է պատերազմի կորուստների ու հետևանքների ողջ ցավը։«Ավրորայի աղոթքը» երգը գրվել է չորս տարի առաջ։ Երգի հեղինակը՝ Հասմիկ Հախվերդյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց, որ աղոթքը գրել է Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանի օրագրում շարադրված պատմություններից մեկը կարդալուց հետո։«Ադամյանը ծնունդով Ադանայից է, և 1904-ից 1920 թվականներին նա օրագիր է պահել, որում տարբեր դրվագներ ու իրադարձություններ է արձանագրել, ներկայացրել ցեղասպանության հետևանքով որբացածների հետ զրույցները։ Ինձ հատկապես հուզեց որբ տղայի հետ զրույցը։ Կարդացածիս տպավորության տակ էլ գրվեցին այս երգի տողերը»,-ասաց Հախվերդյանը։Նա որբերին մարդկային մեղքերի անմեղ կրողներ է անվանում և ընդգծում, որ երգի անվանումը նույնպես պատահական չի ընտրվել։ Երկու տարի մտածելուց հետո ի վերջո որոշել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած Ավրորա Մարդիգանյանի պատվին անվանել։ Նրա խոսքով` վերնագիրն արդեն իսկ «մեսիջ» է աշխարհին այն մասին, որ հայերը զրկանքներով անցած, չարին ու որբությանը հաղթած ազգ են։«Մենք ուզում ենք այդ միտքը հասցնել յուրաքանչյուրին, որպեսզի պատմությունն այլևս չկրկնվի, իսկ մարդկությունը կարողանա ճանապարհ հարթել դեպի բարին»,- ասաց Հախվերդյանը։Երգեց, երբ ուժ չուներՍիբիլը երգի տեքստին ծանոթացել է դեռ չորս տարի առաջ։ Որոշվել է ձայնագրել այն, բայց առաջին փորձն անհաջող է եղել։ «Զգացմունքային չէր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգչուհին։Հաջորդ ձայնագրությունն արել են պատերազմի օրերին Արցախում։«Երբ առաջին անգամ երգը ձայնագրեցինք, հասկացանք, որ սիրտ չկա մեջը, հոգի չկա։ Պատերազմի օրերին բոլորս ճնշված էինք, որևէ բան անելու ցանկություն ու տրամադրություն չկար, և այդ ժամանակ Հասմիկն առաջարկեց երկրորդ անգամ ձայնագրել երգը։ Ես սկզբում մերժեցի, բայց հետո համաձայնեցի»,- պատմեց Սիբիլը։Արդյունքում Հախվերդյանին հաջողվեց Սիբիլին համոզել կատարել «Ավրորայի աղոթքը»։ Նա վստահ էր, որ երգը հնարավոր է ճիշտ փոխանցել հենց այդպիսի հոգեվիճակում, և չսխալվեց։Սիբիլի խոսքով՝ եթե հաջողվի հովանավոր գտնել, ապա «Ավրորայի աղոթքը» հավանաբար առանձին լիամետրաժ ֆիլմ կդառնա։ «Երգը թարգմանված է մի քանի լեզվով, այդ թվում՝ թուրքերեն։ Թուրքիայի իմ ծանոթները տպավորված էին, երբ լսեցին երգը, ասացին, որ աղոթքը համաշխարհային է և այն պետք է համատեղ կատարել»,-ասաց երգչուհին։Ոչ թե տեսահոլովակ, այլ պատմությունՏեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա սովորական հոլովակ չէ․ ներկայացված է պատմություն, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Նրա խոսքով` տեսահոլովակում խորհրդանիշը լուսանկարն է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են գտնել միմյանց։Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը«1915թ․-ից մինչև օրս ոչինչ չի փոխվել։ Ֆիլմում ես փորձել եմ ցույց տալ մորը կորցրած փոքրիկ տղայի ուղին։ Մայրը նրան իր լուսանկարն է տալիս, և տղան այդ լուսանկարով անցնում է բազմաթիվ պատերազմների միջով»,-ասաց Մովսիսյանը։Երեխան աղոթում է իր մոր համար, քանի որ չգիտի` ինչ կարող է պատահել։ Մայրն այս դեպքում Հայաստանն է, որը մենք՝ հայերս, փորձում ենք պահպանել` ծառ տնկել, տուն կառուցել, մնալ մեր հողում։Մովսիսյանն ընդգծեց, որ սցենարը մանրամասն մշակվել է, անցել իր հոգով։ Ռեժիսորն իրեն դրել է ծնողներին կորցրած տղայի տեղում և փորձել է հերոսի միջոցով փոխանցել, թե ինչպես են այդ իրավիճակում երեխաները պահում իրենց։ Տղայի դերի համար Մովսիսյանը մեկ ամիս շարունակ դերասան է փնտրել, արդյունքում հաստատվել է Արթուր Մարգարյանի թեկնածությունը։Ռեժիսորը նշեց, որ երեխան, չնայած իր տարիքին, այնպես է դերի մեջ մտել, որ նույնիսկ օգնել է նկարահանող խմբին։ Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1825/14/18251492_0:30:1001:780_1920x0_80_0_0_eda77a97e1b42dd1c82832af7117e370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հայաստան, տեսահոլովակ, երգ, աղոթք, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, երգչուհի, հրանտ մովսիսյան, սիբիլ, հասմիկ հախվերդյան
հայաստան, տեսահոլովակ, երգ, աղոթք, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, երգչուհի, հրանտ մովսիսյան, սիբիլ, հասմիկ հախվերդյան
Ավրորայի աղոթքը․ ինչպես հայ տղայի պատմությունը աղոթք դարձավ աշխարհի բոլոր որբերի մասին
Երգը ձայնագրվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր շրջանում՝ արցախյան պատերազմի օրերին, և արտացոլում է կորուստների ու հետևանքների ողջ ցավը։ Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում։
«Ավրորայի աղոթքը» երգը, որը կատարում է ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, լայն արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում։ Ստեղծագործության հիմքում հայ որբի պատմություն է, բայց երաժիշտների ու մտավորականների շրջանակներում արդեն խոսում են այն մասին, որ սա ինտերնացիոնալ երգ է։
Ստեղծագործությունն ու կարճամետրաժ ֆիլմի ձևաչափով տեսահոլովակը Տիրամորն ուղղված աղոթք է՝ ցեղասպանությունների ու պատերազմների հետևանքով որբացած հազարավոր անմեղ երեխաների համար։
Երգը ձայնագրվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ Արցախում ռազմական գործողությունների օրերին, և արտացոլում է պատերազմի կորուստների ու հետևանքների ողջ ցավը։
«Ավրորայի աղոթքը» երգը գրվել է չորս տարի առաջ։ Երգի հեղինակը՝ Հասմիկ Հախվերդյանը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց, որ աղոթքը գրել է Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանի օրագրում շարադրված պատմություններից մեկը կարդալուց հետո։
«Ադամյանը ծնունդով Ադանայից է, և 1904-ից 1920 թվականներին նա օրագիր է պահել, որում տարբեր դրվագներ ու իրադարձություններ է արձանագրել, ներկայացրել ցեղասպանության հետևանքով որբացածների հետ զրույցները։ Ինձ հատկապես հուզեց որբ տղայի հետ զրույցը։ Կարդացածիս տպավորության տակ էլ գրվեցին այս երգի տողերը»,-ասաց Հախվերդյանը։
Նա որբերին մարդկային մեղքերի անմեղ կրողներ է անվանում և ընդգծում, որ երգի անվանումը նույնպես պատահական չի ընտրվել։ Երկու տարի մտածելուց հետո ի վերջո որոշել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած Ավրորա Մարդիգանյանի պատվին անվանել։ Նրա խոսքով` վերնագիրն արդեն իսկ «մեսիջ» է աշխարհին այն մասին, որ հայերը զրկանքներով անցած, չարին ու որբությանը հաղթած ազգ են։
«Մենք ուզում ենք այդ միտքը հասցնել յուրաքանչյուրին, որպեսզի պատմությունն այլևս չկրկնվի, իսկ մարդկությունը կարողանա ճանապարհ հարթել դեպի բարին»,- ասաց Հախվերդյանը։
Սիբիլը երգի տեքստին ծանոթացել է դեռ չորս տարի առաջ։ Որոշվել է ձայնագրել այն, բայց առաջին փորձն անհաջող է եղել։ «Զգացմունքային չէր»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգչուհին։
Հաջորդ ձայնագրությունն արել են պատերազմի օրերին Արցախում։
«Երբ առաջին անգամ երգը ձայնագրեցինք, հասկացանք, որ սիրտ չկա մեջը, հոգի չկա։ Պատերազմի օրերին բոլորս ճնշված էինք, որևէ բան անելու ցանկություն ու տրամադրություն չկար, և այդ ժամանակ Հասմիկն առաջարկեց երկրորդ անգամ ձայնագրել երգը։ Ես սկզբում մերժեցի, բայց հետո համաձայնեցի»,- պատմեց Սիբիլը։
Արդյունքում Հախվերդյանին հաջողվեց Սիբիլին համոզել կատարել «Ավրորայի աղոթքը»։ Նա վստահ էր, որ երգը հնարավոր է ճիշտ փոխանցել հենց այդպիսի հոգեվիճակում, և չսխալվեց։
Սիբիլի խոսքով՝ եթե հաջողվի հովանավոր գտնել, ապա «Ավրորայի աղոթքը» հավանաբար առանձին լիամետրաժ ֆիլմ կդառնա։ «Երգը թարգմանված է մի քանի լեզվով, այդ թվում՝ թուրքերեն։ Թուրքիայի իմ ծանոթները տպավորված էին, երբ լսեցին երգը, ասացին, որ աղոթքը համաշխարհային է և այն պետք է համատեղ կատարել»,-ասաց երգչուհին։
Ոչ թե տեսահոլովակ, այլ պատմություն
Տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյան էլ
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա սովորական հոլովակ չէ․ ներկայացված է պատմություն, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Նրա խոսքով` տեսահոլովակում խորհրդանիշը լուսանկարն է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են գտնել միմյանց։
«1915թ․-ից մինչև օրս ոչինչ չի փոխվել։ Ֆիլմում ես փորձել եմ ցույց տալ մորը կորցրած փոքրիկ տղայի ուղին։ Մայրը նրան իր լուսանկարն է տալիս, և տղան այդ լուսանկարով անցնում է բազմաթիվ պատերազմների միջով»,-ասաց Մովսիսյանը։
Երեխան աղոթում է իր մոր համար, քանի որ չգիտի` ինչ կարող է պատահել։ Մայրն այս դեպքում Հայաստանն է, որը մենք՝ հայերս, փորձում ենք պահպանել` ծառ տնկել, տուն կառուցել, մնալ մեր հողում։
Մովսիսյանն ընդգծեց, որ սցենարը մանրամասն մշակվել է, անցել իր հոգով։ Ռեժիսորն իրեն դրել է ծնողներին կորցրած տղայի տեղում և փորձել է հերոսի միջոցով փոխանցել, թե ինչպես են այդ իրավիճակում երեխաները պահում իրենց։ Տղայի դերի համար Մովսիսյանը մեկ ամիս շարունակ դերասան է փնտրել, արդյունքում հաստատվել է Արթուր Մարգարյանի թեկնածությունը։
Ռեժիսորը նշեց, որ երեխան, չնայած իր տարիքին, այնպես է դերի մեջ մտել, որ նույնիսկ օգնել է նկարահանող խմբին։ Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում։