https://arm.sputniknews.ru/20210927/arcakhy-der-viravor-e-bajc-arag-verakangnvum-e-beglarjan-33685796.html
Արցախը դեռ վիրավոր է, բայց արագ վերականգնվում է. Բեգլարյան
Արցախը դեռ վիրավոր է, բայց արագ վերականգնվում է. Բեգլարյան
Sputnik Արմենիա
Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում հետպատերազմյան ժամանակաշրջանի ֆոնին անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին... 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T14:54+0400
2021-09-27T14:54+0400
2021-09-28T14:26+0400
արցախ
հայաստան
ռուսաստան
արտակ բեգլարյան
տեսանյութեր
sputnik զրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1b/33682994_0:0:2207:1242_1920x0_80_0_0_29694ad715634da3cebce8703290453b.jpg
Արցախը դեռ վիրավոր է, բայց մեծ տեմպերով վերականգնվում է, մենք մտել ենք լուրջ վերականգնման փուլ, որովհետև ուղիղ սոցիալական աջակցությունից արդեն անցում ենք կատարում մեծածավալ տնտեսական զարգացման ծրագրերի, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նշեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։44–օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 2150 քրեական գործ է հարուցվել. դատախազությունՆրա կարծիքով`այդուհանդերձ ամենագլխավորն անվտանգության խնդիրն է, հետևաբար Պաշտպանության բանակը նույնպես արագ տեմպերով վերակառուցվում և վերականգնվում է և տակավին իր տեղում է։ Բեգլարյանը նշեց նաև, որ ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ Արցախը կունենա անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ։ Ըստ նրա` այս պահին ամենակարևորն Արցախի կարգավիճակն է ու նրա անկախության միջազգային ճանաչման հարցը, որը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի, Արցախի տարածքների դեօկուպացիայի հիմքով, իսկ սահմանների քննարկումը կարող է երկար տևել։«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում մշակվել են ներդրումային մեծ ծրագրեր, Ստեփանակերտում շուրջօրյա խմելու ջրի հարցն արդեն լուծված է։Ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում բնակարանների շինարարության խնդրին, և այս տարեվերջին մոտ 500 բնակարան Ստեփանակերտում կհանձնվեն շահագործման։ Արցախի բնակչություն այս պահին կազմում է 120 000 մարդ, Հայաստանում դեռ մնում են 25 հազար տեղահանվածներ։ Որքան շատ մարդ վերադառնա Արցախ, այնքան ավելի կակտիվանա տնտեսությունը և ավելի հեշտ լուծելի կդառնա ընդհանուր ավտանգության խնդիրը»,– ասաց Արցախի պետնախարարը։Պետնախարարի փոխանցմամբ` արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել նույնիսկ այս ծանր, անորոշ պայմաններում, որովհետև հայրենիքի ապագան պայմանավորված է հենց նրանց հաստատակամ գործողություններով, իրենց հողում ապրելու վճռականությամբ։
https://arm.sputniknews.ru/20210927/inch-dirqeric-e-handes-galis-hajastany-agnn-hajtararutjun-e-taratsel-33682636.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1b/33682994_422:0:2207:1339_1920x0_80_0_0_4195e26651e32258c6cbe5d464172f0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ռուսաստան, արտակ բեգլարյան, տեսանյութեր, sputnik զրույց
արցախ, հայաստան, ռուսաստան, արտակ բեգլարյան, տեսանյութեր, sputnik զրույց
Արցախը դեռ վիրավոր է, բայց արագ վերականգնվում է. Բեգլարյան
14:54 27.09.2021 (Թարմացված է: 14:26 28.09.2021) Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում հետպատերազմյան ժամանակաշրջանի ֆոնին անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, վերականգնման ծրագրերին, հանրապետության առջև ծառացած առաջնահերթ մարտահրավերներին։
Արցախը դեռ վիրավոր է, բայց մեծ տեմպերով վերականգնվում է, մենք մտել ենք լուրջ վերականգնման փուլ, որովհետև ուղիղ սոցիալական աջակցությունից արդեն անցում ենք կատարում մեծածավալ տնտեսական զարգացման ծրագրերի,
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նշեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա կարծիքով`այդուհանդերձ ամենագլխավորն անվտանգության խնդիրն է, հետևաբար Պաշտպանության բանակը նույնպես արագ տեմպերով վերակառուցվում և վերականգնվում է և տակավին իր տեղում է։ Բեգլարյանը նշեց նաև, որ ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ Արցախը կունենա անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ։ Ըստ նրա` այս պահին ամենակարևորն Արցախի կարգավիճակն է ու նրա անկախության միջազգային ճանաչման հարցը, որը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի, Արցախի տարածքների դեօկուպացիայի հիմքով, իսկ սահմանների քննարկումը կարող է երկար տևել։
«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում մշակվել են ներդրումային մեծ ծրագրեր, Ստեփանակերտում շուրջօրյա խմելու ջրի հարցն արդեն լուծված է։
27 սեպտեմբերի 2021, 13:28
Ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում բնակարանների շինարարության խնդրին, և այս տարեվերջին մոտ 500 բնակարան Ստեփանակերտում կհանձնվեն շահագործման։ Արցախի բնակչություն այս պահին կազմում է 120 000 մարդ, Հայաստանում դեռ մնում են 25 հազար տեղահանվածներ։ Որքան շատ մարդ վերադառնա Արցախ, այնքան ավելի կակտիվանա տնտեսությունը և ավելի հեշտ լուծելի կդառնա ընդհանուր ավտանգության խնդիրը»,– ասաց Արցախի պետնախարարը։
Պետնախարարի փոխանցմամբ` արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել նույնիսկ այս ծանր, անորոշ պայմաններում, որովհետև հայրենիքի ապագան պայմանավորված է հենց նրանց հաստատակամ գործողություններով, իրենց հողում ապրելու վճռականությամբ։