https://arm.sputniknews.ru/20210927/44orja-paterazmi-yntacqum-aveli-qan-2150-qreakan-gvorts-e-harucvel-datakhazutjun-33683578.html
44–օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 2150 քրեական գործ է հարուցվել. դատախազություն
44–օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 2150 քրեական գործ է հարուցվել. դատախազություն
Sputnik Արմենիա
ՀՀ դատախազության տվյալներով`շուրջ 40 մեղադրյալ կա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈւ կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով։ 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T13:56+0400
2021-09-27T13:56+0400
2021-09-27T14:01+0400
ադրբեջան
հհ դատախազություն
քրեական գործ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/00/11010037_0:94:1000:657_1920x0_80_0_0_b2d35f5a739ed5859b58118ec3321adf.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ: Տղաներին չպետք է զոհված համարենք. Արշակ Կարապետյանը Եռաբլուր այցելեցՏեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը` քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն հաղորդելով։ Մասնավորապես, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈւ–ի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝ միջազգային բազմաթիվ պայմանագրերի, մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսելը։ Քննվում են նաև ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց մահվան պատճառ հանդիսանալու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը։Մյուս վարույթը վերաբերում է հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերին: Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել. Արման ԹաթոյանԴրանց թվում են քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, նաև քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը, ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը։ Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 384-րդ (Ագրեսիվ պատերազմը), 387-րդ (Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը), 390-րդ (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ), 391-րդ (Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ), 393.1-րդ (Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը), 397.1-րդ (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը կամ արդարացնելը) և 395-րդ (Վարձկանությունը), 217-րդ (Ահաբեկչությունը), 389-րդ (Միջազգային ահաբեկչությունը ) հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում: Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են:
https://arm.sputniknews.ru/20210927/minch-ors-paterazmakan-hancanqi-voreve-katarvogh-chi-patzhvel-arman-tatojan-33680997.html
https://arm.sputniknews.ru/20210927/garegin-b-n-44-orja-paterazmi-tarelicin-dimel-e-zhvoghvovrdin-33678166.html
https://arm.sputniknews.ru/20210927/inch-dirqeric-e-handes-galis-hajastany-agnn-hajtararutjun-e-taratsel-33682636.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/00/11010037_0:0:1000:750_1920x0_80_0_0_4e1df2369a9dd48c07ec3fcff16b16c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հհ դատախազություն, քրեական գործ, արցախյան պատերազմ
ադրբեջան, հհ դատախազություն, քրեական գործ, արցախյան պատերազմ
44–օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 2150 քրեական գործ է հարուցվել. դատախազություն
13:56 27.09.2021 (Թարմացված է: 14:01 27.09.2021) ՀՀ դատախազության տվյալներով`շուրջ 40 մեղադրյալ կա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈւ կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ:
Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը` քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն հաղորդելով։
Մասնավորապես, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈւ–ի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում:
Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝ միջազգային բազմաթիվ պայմանագրերի, մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսելը։
27 սեպտեմբերի 2021, 12:42
Քննվում են նաև ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց մահվան պատճառ հանդիսանալու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը։
Մյուս վարույթը վերաբերում է հրադադարի վերաբերյալ
եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերին:
Դրանց թվում են քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, նաև քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը, ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը։
27 սեպտեմբերի 2021, 11:35
Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 384-րդ (Ագրեսիվ պատերազմը), 387-րդ (Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը), 390-րդ (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ), 391-րդ (Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ), 393.1-րդ (Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը), 397.1-րդ (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը կամ արդարացնելը) և 395-րդ (Վարձկանությունը), 217-րդ (Ահաբեկչությունը), 389-րդ (Միջազգային ահաբեկչությունը ) հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:
27 սեպտեմբերի 2021, 13:28
Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում:
Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են: