https://arm.sputniknews.ru/20210925/vladimir-zhirinvovskin-arajarkel-e-aqsvorel-mara-baghdasarjanin-33653649.html
Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին
Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ աքսորը պատժի գործուն ձև է։ Նա իր... 25.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-25T23:27+0400
2021-09-25T23:27+0400
2021-09-25T23:30+0400
ռուսաստան
վլադիմիր ժիրինովսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/842/05/8420512_0:0:1047:588_1920x0_80_0_0_e7af691bd2a4dca4da875d8fb139eb3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ աքսորը պատժի գործուն ձև է։ Նա իր տեսակետը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է նաև աքսորելու պրակտիկան վերսկսելու հարցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ... Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր...», - ասել է Ժիրինովսկին։Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։Հիշեցնենք` Մառա Բաղդասարյանի մասին շատ խոսվեց 2016 թվականին տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո, երբ նա "մրցավազքի" էր դուրս եկել "Gelendewagen"–ով։ 2017-ի մարտին դատարանը նրան ցմահ զրկեց վարորդական իրավունքից։Նույն տարվա հուլիսին Մառա Բաղդասարյանին կրկին հայտնաբերեցին ղեկի դիմաց նստած և բերման ենթարկեցին։Մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը ձերբակալվել է հարկադիր աշխատանքից խուսափելու համար
https://arm.sputniknews.ru/20180707/rusastan-mara-naxdasaryan-mersedec-13107601.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/842/05/8420512_0:0:965:724_1920x0_80_0_0_7da4613aab6eba75034f3ef431134334.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր ժիրինովսկի
ռուսաստան, վլադիմիր ժիրինովսկի
Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին
23:27 25.09.2021 (Թարմացված է: 23:30 25.09.2021) ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ
Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ աքսորը պատժի գործուն ձև է։ Նա իր տեսակետը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է նաև աքսորելու պրակտիկան վերսկսելու հարցը։ Տեղեկությունը հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ... Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր...», - ասել է Ժիրինովսկին։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։
Հիշեցնենք` Մառա Բաղդասարյանի մասին շատ խոսվեց 2016 թվականին տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո, երբ նա "մրցավազքի" էր դուրս եկել "Gelendewagen"–ով։ 2017-ի մարտին դատարանը նրան ցմահ զրկեց վարորդական իրավունքից։
Նույն տարվա հուլիսին Մառա Բաղդասարյանին կրկին հայտնաբերեցին ղեկի դիմաց նստած և բերման ենթարկեցին։