https://arm.sputniknews.ru/20210925/vanadzvorum-varvordy-hajhvojel-e-ev-kvotrel-vostikanutjan-avag-tesuchi-matnematy-33636399.html
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը
Sputnik Արմենիա
44-ամյա տղամարդը մեղադրվում է ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 25.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-25T12:29+0400
2021-09-25T12:29+0400
2021-09-25T14:19+0400
հայաստան
վանաձոր
վարորդ
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/26/10922631_0:79:1495:920_1920x0_80_0_0_007ac3b2e056f39a5a9afc0691e2e3bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Լոռու մարզում վարորդը հայհոյել ու բռնություն է գործադրել ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ:Պարզվել է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վանաձորի Երևանյան խճուղով։ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալով, խոչընդոտել է նրա ավտոմեքենայի ընթացքը:«Ոստիկանության ծառայողը վերջինիս դիտողություն է արել՝ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու և վթարային իրավիճակ ստեղծելու կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ «Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս մատնեմատը, քաշել պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակն ու կրծքանշանը, սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել նրա և ոստիկանության ծառայողների հասցեին և դիմել փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ։Սյունիքում կաթի գործարանի մեքենան վրաերթի է ենթարկել նույն գործարանի աշխատակցուհունՊարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի 44-ամյա բնակիչ է։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 2-րդ մասով:Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտելԿատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
https://arm.sputniknews.ru/20210924/krakvocner-erevanum-viravvorneric-meky-nakhkin-patgamavvori-vordi-e-33597946.html
https://arm.sputniknews.ru/20210922/syjuniqum-toyota-rav4n-ynkel-e-100m-khorutyamb-dzory-59-amya-varordy-teghum-mahacel-e-33536433.html
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/26/10922631_81:0:1414:1000_1920x0_80_0_0_e31f6e465b9844598fa4836598fc9b7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանաձոր, վարորդ, ոստիկան
հայաստան, վանաձոր, վարորդ, ոստիկան
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը
12:29 25.09.2021 (Թարմացված է: 14:19 25.09.2021) 44-ամյա տղամարդը մեղադրվում է ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Լոռու մարզում վարորդը հայհոյել ու բռնություն է գործադրել ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ:
Պարզվել է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վանաձորի Երևանյան խճուղով։ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալով, խոչընդոտել է նրա ավտոմեքենայի ընթացքը:
24 սեպտեմբերի 2021, 10:46
«Ոստիկանության ծառայողը վերջինիս դիտողություն է արել՝ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու և վթարային իրավիճակ ստեղծելու կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ «Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս մատնեմատը, քաշել պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակն ու կրծքանշանը, սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել նրա և ոստիկանության ծառայողների հասցեին և դիմել փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի 44-ամյա բնակիչ է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
22 սեպտեմբերի 2021, 16:45