https://arm.sputniknews.ru/20210925/rustam-muradvovy-arshak-karapetjanin-e-nerkajacrel-khaghaghapahneri-nvoranshanak-hramanatarin-33638611.html
Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել խաղաղապահների նորանշանակ հրամանատարին
Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել խաղաղապահների նորանշանակ հրամանատարին
Sputnik Արմենիա
Հանդիպման մասնակիցները խոսել են Արցախում խաղաղապահ առաքելության արդյունավետության մասին։ 25.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-25T13:55+0400
2021-09-25T13:55+0400
2021-09-25T14:18+0400
արցախ
հայաստան
խաղաղապահ
ռուստամ մուրադով
խաղաղապահներն արցախում
արշակ կարապետյան
գենադի անաշկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33638517_0:19:1052:611_1920x0_80_0_0_e69001fbf8561cc3879dd15ea7161e7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար։Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Գոհունակություն են հայտնել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները։Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33638517_119:0:934:611_1920x0_80_0_0_542ee53322863213cd77e1ab37159b1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, խաղաղապահ, ռուստամ մուրադով, խաղաղապահներն արցախում, արշակ կարապետյան, գենադի անաշկին
արցախ, հայաստան, խաղաղապահ, ռուստամ մուրադով, խաղաղապահներն արցախում, արշակ կարապետյան, գենադի անաշկին
Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել խաղաղապահների նորանշանակ հրամանատարին
13:55 25.09.2021 (Թարմացված է: 14:18 25.09.2021) Հանդիպման մասնակիցները խոսել են Արցախում խաղաղապահ առաքելության արդյունավետության մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ
Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ
ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար։
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Գոհունակություն են հայտնել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: