https://arm.sputniknews.ru/20210925/khaghaghapahnern-apahvovel-en-lachini-mijancqvov-mvot-65-hazar-meqenaneri-anvtang-sharzhy-33633808.html
Խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով մոտ 65 հազար մեքենաների անվտանգ շարժը
Խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով մոտ 65 հազար մեքենաների անվտանգ շարժը
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող յուրաքանչյուր մեքենա։ 25.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-25T10:38+0400
2021-09-25T10:38+0400
2021-09-25T10:53+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_0:83:1600:983_1920x0_80_0_0_baed37a375adb32135bb7db3020885c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ի վեր ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար մարդկանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շուրջօրյա ռեժիմով խաղաղապահները վերահսկում են նաև պարենի և տարբեր ապրանքների անվտանգ փոխադրումը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։«Անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է տրանսպորտային միջոցների անցագրային հսկողությունը Լաչինի միջանցքով։ Յուրաքանչյուր մեքենա ենթարկվում է զննման։ Եթե կասկած է հարուցում, զինծառայողներն ավելի հանգամանորեն են զննում: Մեկ օրվա ընթացքում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում», - նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը։Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև խախտումների և հնարավոր հարձակման կասեցման վարժանքներ:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210924/khaghaghapahneri-nkatmamb-vstahutjan-gaghtniqy-vorn-e-general-kosvobvokvovi-araqelutjan-hajvoghutjuny-33628570.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_90:0:1510:1065_1920x0_80_0_0_42f0b82c8a0b6bf4ae11b9883a0e1688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում
արցախ, խաղաղապահներն արցախում
Խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով մոտ 65 հազար մեքենաների անվտանգ շարժը
10:38 25.09.2021 (Թարմացված է: 10:53 25.09.2021) Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող յուրաքանչյուր մեքենա։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ի վեր ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար մարդկանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շուրջօրյա ռեժիմով խաղաղապահները վերահսկում են նաև պարենի և տարբեր ապրանքների անվտանգ փոխադրումը դեպի
Արցախ և հակառակ ուղղությամբ։
«Անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է տրանսպորտային միջոցների անցագրային հսկողությունը Լաչինի միջանցքով։ Յուրաքանչյուր մեքենա ենթարկվում է զննման։ Եթե կասկած է հարուցում, զինծառայողներն ավելի հանգամանորեն են զննում: Մեկ օրվա ընթացքում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում», - նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը։
24 սեպտեմբերի 2021, 21:54
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև խախտումների և հնարավոր հարձակման կասեցման վարժանքներ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: