https://arm.sputniknews.ru/20210925/hh-ishkhanutjunneri-qajly-harvats-er-asvorakan-hamajnqi-hamar-mirzvoeva-33639209.html
ՀՀ իշխանությունների քայլը հարված էր ասորական համայնքի համար. Միրզոևա
ՀՀ իշխանությունների քայլը հարված էր ասորական համայնքի համար. Միրզոևա
Sputnik Արմենիա
Ասորի պատգամավորը վստահ է, որ Հայաստանն առաջին քայլն արեց 100% մոնոէթնիկ պետություն դառնալու համար։ 25.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-25T14:17+0400
2021-09-25T14:17+0400
2021-09-25T15:30+0400
հայաստան
ասորի
համայնքների խոշորացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33639167_82:13:1052:559_1920x0_80_0_0_0f8a1186073ed4520f9afdda5f18731f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ասորիներն այլևս չեն կարող ասել, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իրենց ազգային ինքնությունը վտանգված չէ։ Facebook-ի իր էջում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան անդրադարձել է համայնքների խոշորացման մասին օրենքի նախագծին, որը երեկ ընդունեց Ազգային ժողովը։«Հայաստանի ներկայիս իշխանությունը, Դիմիտրով ասորական գյուղի խոշորացման վերաբերյալ որոշում կայացնելով, իր առաջին քայլը կատարեց Հայաստանը 100% մոնոէթնիկ պետություն դարձնելու համար»,- գրել է Միրզոևան։Նա շեշտել է, որ այս որոշումը մեծ հարված է ասորական համայնքի համար։«Այս իշխանությունը ապացուցեց, որ իրեն չի հետաքրքրում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ճակատագիրը»,- հավելել է Միրզոևան։Իրականում ի՞նչ նպատակներ են թաքցված համայնքների խոշորացման ծրագրի տակՀիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված: Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։300 համայնքի ղեկավարների դեմ քրգործ կա, դրա համար խոշորացման դեմ չեն բողոքում. Սաղաթելյան
https://arm.sputniknews.ru/20210924/hamajnqneri-khoshvoracman-himnakan-bactoghumy-masnagety-hetevanqneri-masin-33623033.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33639167_116:0:1052:702_1920x0_80_0_0_5252ddefe8f5a7daff56761c59218fe3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ասորի, համայնքների խոշորացում
հայաստան, ասորի, համայնքների խոշորացում
ՀՀ իշխանությունների քայլը հարված էր ասորական համայնքի համար. Միրզոևա
14:17 25.09.2021 (Թարմացված է: 15:30 25.09.2021) Ասորի պատգամավորը վստահ է, որ Հայաստանն առաջին քայլն արեց 100% մոնոէթնիկ պետություն դառնալու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ասորիներն այլևս չեն կարող ասել, որ
Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իրենց ազգային ինքնությունը վտանգված չէ։
Facebook-ի իր էջում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան անդրադարձել է համայնքների խոշորացման մասին օրենքի նախագծին, որը
երեկ ընդունեց Ազգային ժողովը։
«Հայաստանի ներկայիս իշխանությունը, Դիմիտրով ասորական գյուղի խոշորացման վերաբերյալ որոշում կայացնելով, իր առաջին քայլը կատարեց Հայաստանը 100% մոնոէթնիկ պետություն դարձնելու համար»,- գրել է Միրզոևան։
Նա շեշտել է, որ այս որոշումը մեծ հարված է ասորական համայնքի համար։
«Այս իշխանությունը ապացուցեց, որ իրեն չի հետաքրքրում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ճակատագիրը»,- հավելել է Միրզոևան։
24 սեպտեմբերի 2021, 23:57
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Ըստ այդմ` Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված: Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։