00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում շփոթմունք կա. ԱԽ քարտուղարը` ԼՂ հարցի և սահմանազատման մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանն Ադրբեջանի տարածքով կարողանալու է կապ հաստատել Ռուսաստանի, Չինաստանի հետ, տնտեսապես զարգանալու հնարավորություն է ստանալու։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շփոթմունք կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
Ալիևը վերջին հարցազրույցներից մեկում անհեռանկարային էր համարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումները։ Ավելի առաջ անցնելով՝ նաև հոխորտացել էր, թե «մի բարկացրեք մեզ, այլապես մենք էլ տարածքային պահանջներ կներկայացնենք Հայաստանին»։
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային հարց, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ինքնորոշման հարց, այսինքն՝ ԼՂԻՄ տարածքում ապրող հայերը ցանկացել են ինքնորոշվել և իրենց ինքնորոշման իրավունքն իրացրել են։ Միանշանակ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ և պետք է երկարաժամկետ լուծում ստանա, սա ոչ միայն Հայաստանն է ասում, այլև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսինք՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան»,- ընդգծեց Գրիգորյանը։
«Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր արդարացնել  պատերազմական հանցագործությունները». Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ էր ուզում ցույց տալ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից. մեկնաբանում է ադրբեջանագետը
Նա հիշեցրեց՝ համանախագահ երկրները նոյեմբերի 9-ից հետո բազմիցս հայտարարություններ են տարածել այն մասին, որ Մինսկի խմբի շրջանակներում պետք է վերականգնել բանակցությունները։ Նրա խոսքով՝ բանակցությունները վերականգնելու հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելն է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդ հարցը լուծում չի ստացել։
Արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը գնա նոր ռազմական ագրեսիայի, եթե Հայաստանը շարունակի ԼՂ հարցը բարձրացնել։ Ըստ Գրիգորյանի` դժվար է գնահատել Ադրբեջանի քայլերը, բայց միանշանակ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն լուծելու անհրաժեշտություն կա։
Գրիգորյանն անդրադարձավ նաև արդեն ամիսներ շարունակ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների խնդրին։ Նա նշեց, որ վերջին շրջանում սադրանքներ տեղի են ունենում և հենց այդ հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ հայաստանյան իշխանությունները ցանկանում են, որ որքան հնարավոր է շուտ սկսվի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։

«Անհրաժեշտություն կա, որ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, որը նաև հնարավորություն կտա այդ ուղղությամբ կայունություն մտցնել տարածաշրջան»,- նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով` այդ գործընթացը հիմնվում է Խորհրդային Միության քարտեզների վրա, այլ քարտեզներ օգտագործել չեն կարող, որովհետև ԽՍՀՄ-ից առաջ Ադրբեջան չի եղել։
«Որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելը» հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց` խաղաղություն նշանակում է նաև անվտանգություն։
Ըստ նրա` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողներն իրենց թիմին քվե են տվել նաև խաղաղության դարաշրջանը բացելու համար։ Գրիգորյանի խոսքով` հեշտ չի լինելու, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են, թեպետ Ադրբեջանի նախագահն էլ պարբերաբար իր հայտարարություններով փորձելու է տորպեդահարել այդ գործընթացը։
«Բազմաթիվ դժվարություններ են լինելու, մենք դրանք գիտակցում ենք»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Президент Азербайджана Ильхам Алиев во время переговоров (11 января 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Ալիևը ՀՀ–ին «հորդորել» է ընտրություն կատարել. նորից խաղաղության համաձայնագրի մասին է խոսել
Նրա կարծիքով՝ այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպումներն են, երբ քննարկվում են բազմաթիվ հարցեր։
Գրիգորյանը նշեց՝ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքը Ռուսաստանին, Ասիային, Չինաստանին միանալու համար, որպեսզի Հայաստանը տնտեսապես զարգանա։ Փոխարենը մենք էլ հնարավորություն ենք տալու Ադրբեջանին Հայաստանի ճանապարհներն օգտագործել Նախիջևանին, ինչպես նաև Թուրքիային միանալու համար։
Լրահոս
0