https://arm.sputniknews.ru/20210924/ynddimadirnery-lqecin-azh-nisteri-dahlitshy-hamajnqneri-khvoshvoracman-harcvov-nakhagahin-kdimen-33599231.html
Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. համայնքների խոշորացման հարցով նախագահին կդիմեն
Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. համայնքների խոշորացման հարցով նախագահին կդիմեն
Sputnik Արմենիա
Համայնքների խոշորացման հարցով քննարկումն այսօր ԱԺ–ում միայն իշխանական խմբակցության պատգամավորները կանցկացնեն` ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը: 24.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-24T11:22+0400
2021-09-24T11:22+0400
2021-09-24T11:24+0400
հայաստան
արծվիկ մինասյան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28996846_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ca3e49c6e5be71075bc432849922dd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այսօր պետք է քննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՍԴ որոշման պահանջներին։«Այն համարում ենք հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող օրինական լինել։ Հետամուտ ենք լինելու այս հարցին իրավական ընթացք տալուն և նախագահից պահանջելու ենք վիճարկել այս հարցը»,–ասաց Մինասյանը։«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին խիստ քաղաքական` անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, իրենք նույնպես չեն մասնակցի նիստին։Ընդդիմադիրներն, այսպիսով, դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից։Հիշեցնենք, որ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի. Հակոբ ԱվետյանՄիավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ.–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
https://arm.sputniknews.ru/20210924/irakanum-inch-npatakner-en-taqcvats-hamaynqneri-khoshvoracman-tsragri-tak-33581354.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28996846_0:0:1420:1065_1920x0_80_0_0_3d984be31d60fdca59b9c181f715884f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արծվիկ մինասյան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
հայաստան, արծվիկ մինասյան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. համայնքների խոշորացման հարցով նախագահին կդիմեն
11:22 24.09.2021 (Թարմացված է: 11:24 24.09.2021) Համայնքների խոշորացման հարցով քննարկումն այսօր ԱԺ–ում միայն իշխանական խմբակցության պատգամավորները կանցկացնեն` ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այսօր պետք է քննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։
«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՍԴ որոշման պահանջներին։
24 սեպտեմբերի 2021, 00:04
«Այն համարում ենք հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող օրինական լինել։ Հետամուտ ենք լինելու այս հարցին իրավական ընթացք տալուն և նախագահից պահանջելու ենք վիճարկել այս հարցը»,–ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները, քանի որ արդեն 12-րդ օրն է, ինչ պահանջել են ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի, ԱԽՔ–ի և մյուսների ուղիղ մասնակցությամբ քննարկում անել։ Սակայն մինչ օրս, ըստ Մինասյանի, արձագանք չկա։ Պատգամավորի խոսքով` Էրդողանի հետ սիրախաղերն ու Ալիևի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք պետության անվտանգության խնդրի հետ։ Մինասյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս ամենով պայմանավորված էլ "Հայաստան" խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նիստին։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին խիստ քաղաքական` անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, իրենք նույնպես չեն մասնակցի նիստին։
Ընդդիմադիրներն, այսպիսով, դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ.–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։