https://arm.sputniknews.ru/20210924/mirzvojany-bardzr-e-gnahatel-kiprvosi-dirqvorvoshumy-handipel-en--hh-ev-kiprvosi-ag-nakhararnery-33596754.html
Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի դիրքորոշումը. հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի դիրքորոշումը. հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
Sputnik Արմենիա
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ 24.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-24T09:57+0400
2021-09-24T09:57+0400
2021-09-24T10:00+0400
արցախ
հայաստան
արարատ միրզոյան
պատերազմ
նյու յորք
լեռնային ղարաբաղ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
կիպրոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33596722_0:0:1100:619_1920x0_80_0_0_98a3c571fe8f2fd048512dae7385fc60.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի –Sputnik. ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։"Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները",–ասված է հաղորդագրության մեջ:Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. ՄիրզոյանԻնչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
https://arm.sputniknews.ru/20210921/ararat-mirzvojany-kmekni-nju-jvorq-khandipi-eahk-minski-khmbi-hamanakhagahneri-het-33483160.html
նյու յորք
լեռնային ղարաբաղ
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33596722_243:0:1100:643_1920x0_80_0_0_a55ed0ef353e152eb6a673d95bf3a2e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, պատերազմ, նյու յորք, լեռնային ղարաբաղ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կիպրոս
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, պատերազմ, նյու յորք, լեռնային ղարաբաղ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կիպրոս
Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի դիրքորոշումը. հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
09:57 24.09.2021 (Թարմացված է: 10:00 24.09.2021) Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի –Sputnik. ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
"Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները",–ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։
21 սեպտեմբերի 2021, 11:37
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
Ինչպես արդեն
հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք
՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։