https://arm.sputniknews.ru/20210924/karapetjann-u-hhum-karmir-khachi-patvirakutjan-ghekavary-qnnarkel-en-gerineri-teman-33604670.html
Կարապետյանն ու ՀՀ–ում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների թեման
Կարապետյանն ու ՀՀ–ում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների թեման
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ու Թիերի Ռիբոն կարևորել են գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։ 24.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-24T13:33+0400
2021-09-24T13:33+0400
2021-09-24T15:06+0400
հայաստան
կարմիր խաչ
արշակ կարապետյան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33604567_0:52:1100:671_1920x0_80_0_0_f9956aabc100164c7623a5eb542dc017.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:Ալեն Սիմոնյանը բացատրեց` գերիների խոշտանգումը «հնարած» անվանելով ինչ նկատի ուներԿողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 105 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից
https://arm.sputniknews.ru/20210923/amn-kvongresy-pahanjum-e-azat-ardzakel-haj-gerinerin-nakhagits-e-yndunvel--33564201.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33604567_68:0:1032:723_1920x0_80_0_0_b3a6b5f9dbe78a872a5a785209b732aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կարմիր խաչ, արշակ կարապետյան, գերի
հայաստան, կարմիր խաչ, արշակ կարապետյան, գերի
Կարապետյանն ու ՀՀ–ում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների թեման
13:33 24.09.2021 (Թարմացված է: 15:06 24.09.2021) Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ու Թիերի Ռիբոն կարևորել են գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Տեղեկությունը հայտնում է
ՊՆ մամուլի ծառայությունը։
23 սեպտեմբերի 2021, 10:55
Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձել 105 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։