https://arm.sputniknews.ru/20210923/lgh-hakamartutjunn-u-sahmanajin-vitshakn-en-qnnarkel-alen-simvonjann-u-andrea-viktvorinin-33574633.html
ԼՂ հակամարտությունն ու սահմանային վիճակն են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Անդրեա Վիկտորինին
ԼՂ հակամարտությունն ու սահմանային վիճակն են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Անդրեա Վիկտորինին
Sputnik Արմենիա
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար։ 23.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-23T15:26+0400
2021-09-23T15:26+0400
2021-09-23T15:32+0400
հայաստան
եվրամիություն
ալեն սիմոնյան
անդրեա վիկտորին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33574410_0:0:1101:619_1920x0_80_0_0_58bc4bd4a3a58875625f50cae8b8296a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը:Անդրադարձ է արվել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձևավորման փուլում է:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել 2021 թվականի՝ արդար և ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:ԵՄ–ն փորձում է կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ. Անդրեա ՎիկտորինՀանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը:
https://arm.sputniknews.ru/20210720/evramiutyuny-mtahogvats-e-hayastani-sahmanayin-iradrutyan-srmamb-28351784.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33574410_7:0:986:734_1920x0_80_0_0_70d96f6497c7b0ee0874cca53a8a7823.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, ալեն սիմոնյան, անդրեա վիկտորին
հայաստան, եվրամիություն, ալեն սիմոնյան, անդրեա վիկտորին
ԼՂ հակամարտությունն ու սահմանային վիճակն են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Անդրեա Վիկտորինին
15:26 23.09.2021 (Թարմացված է: 15:32 23.09.2021) Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Տեղեկությունը
հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը:
Անդրադարձ է արվել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:
Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձևավորման փուլում է:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել 2021 թվականի՝ արդար և ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը: