https://arm.sputniknews.ru/20210923/iranci-hrshejnery-ognum-en-marel-meghrii-antarajin-taratsqum-brnkvats-hrdehy-tesanjut-33572144.html
Իրանցի հրշեջները օգնում են մարել Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհը. ԶԼՄ
Իրանցի հրշեջները օգնում են մարել Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունը մարտական հաշվարկ է գործուղել հրդեհի վայր։ 23.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-23T14:25+0400
2021-09-23T14:25+0400
2021-09-23T16:13+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հրշեջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33476249_72:0:980:511_1920x0_80_0_0_e5da3cec299fa18ef42fcd4d541abe95.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, տեղեկությունը հայտնում է parstoday-ը։Նշվում է, որ վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ Մեղրիի մաքսատունը դիմել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատանը՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով:Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել է հայկական կողմի խնդրանքին` հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ։ Հրշեջները հայ գործընկերների հետ մարման աշխատանքներ են իրականացնում։Հիշեցնենք` «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15–ին։ Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։Ինչպես են մարում «Արևիկ» ազգային պարկի հրդեհը. ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33476249_186:0:867:511_1920x0_80_0_0_202372f659e16b451a84eb466a2ce003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հրշեջ
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հրշեջ
Իրանցի հրշեջները օգնում են մարել Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհը. ԶԼՄ
14:25 23.09.2021 (Թարմացված է: 16:13 23.09.2021) Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունը մարտական հաշվարկ է գործուղել հրդեհի վայր։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, տեղեկությունը հայտնում է
parstoday-ը։
Նշվում է, որ վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ Մեղրիի մաքսատունը դիմել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատանը՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել է հայկական կողմի խնդրանքին` հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ։ Հրշեջները հայ գործընկերների հետ մարման աշխատանքներ են իրականացնում։
Հիշեցնենք` «Արևիկ» ազգային պարկի տարածքում
հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15–ին։ Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։