https://arm.sputniknews.ru/20210923/drakan-ardjunqnery-erkar-spasecnel-chen-ta-suren-papikjany-yndunel-e-rd-despanin-33571186.html
Դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը։ 23.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-23T14:13+0400
2021-09-23T14:13+0400
2021-09-23T14:16+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33571048_0:0:1501:844_1920x0_80_0_0_3c476b30e8903cbc2a34874ade138787.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նա հանդիպմանը մանրամասները ներկայացրել է Facebook–ում։«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Շնորհավորել եմ ՌԴ դեսպանին ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտել ենք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշել ենք, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը»,– գրել է նա:Ըստ Պապիկյանի` Կոպիրկինը բարձր է գնահատել նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել:«ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,– նշել է փոխվարչապետը:Հանդիպմանը ընթացքում դեսպանն ու Պապիկյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:Անդրադարձ են կատարել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:Քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ են կատարել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիականացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակել են Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:«Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել եմ Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,– գրել է Պապիկյանը:Նրա խոսքով` քննարկել են նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:Սուրեն Պապիկյանը և «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ–ի արդիականացման ընթացքը
https://arm.sputniknews.ru/20210920/hh-rd-apranqashrjanarutjunn-ajs-tarva-arajin-kisamjakum-kazmel-e-19-mlrd-dolar-mher-grigvorjan-33445325.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33571048_11:0:1450:1079_1920x0_80_0_0_eca650c2f7b9fad80fe90a72bbee147a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, սուրեն պապիկյան
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, սուրեն պապիկյան
Դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին
14:13 23.09.2021 (Թարմացված է: 14:16 23.09.2021) ՀՀ փոխվարչապետը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նա հանդիպմանը մանրամասները ներկայացրել է
Facebook–ում։
«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Շնորհավորել եմ ՌԴ դեսպանին ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտել ենք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշել ենք, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը»,– գրել է նա:
Ըստ Պապիկյանի` Կոպիրկինը բարձր է գնահատել նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել:
«ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,– նշել է փոխվարչապետը:
Հանդիպմանը ընթացքում դեսպանն ու Պապիկյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:
20 սեպտեմբերի 2021, 09:38
Անդրադարձ են կատարել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
Քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ են կատարել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիականացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակել են Հայաստանում կորոնավիրուսի դեմ «
Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:
«Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ առանձնացրել եմ Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,– գրել է Պապիկյանը:
Նրա խոսքով` քննարկել են նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից: