00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից մինչև Ղրիմ. Կոստաս Իսիխոսը Թուրքիային ՆԱՏՕ-ի «իսլամական խաղաթուղթ» է անվանել

© REUTERS / Murat Cetinmuhurdar/Presidential Press Office/Handout via REUTERSՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Ռեջեփ Թայիփ Էրդողան
Բաժանորդագրվել
Հույն քաղաքական գործիչը կարծում է, որ Ղրիմի մասին Էրդողանի խոսքերը վկայում են նրա նեոօսմանական երազանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «բռնակցված» Ղրիմի մասին իր հայտարարություններով նեոօսմանական ձգտումներ ցուցադրեց, ՌԻԱ Նովոստիին ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախկին առաջին փոխնախարար, «Ազգային միասնություն» («Լաիկի էնոտիտա») կուսակցության անդամ, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Կոստաս Իսիխոսը։
Էրդողանի պահվածքը Ղրիմի և ախորժակը Սյունիքի հարցում. մինչև ուր կգնա ռուս-թուրքական լարումը
Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին` ներառյալ "բռնակցված" Ղրիմի տարածքը: Նա նշել էր, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար։

Նեոօսմանական երազանք

Իսիխոսն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի ելույթին` նշելով, որ նրա ելույթում բազմաթիվ հակասություններ կան, և որ նրա համար դժվար է թաքցնել իր նեոօսմանական երազանքը։
Հույն քաղաքական գործիչը հակասություններից մեկն է համարում Էրդողանի այն խոսքերը, որ Հունաստանի հետ հարցերը պետք է լուծվեն երկկողմ հիմքով: Նրա կարծիքով` դա միջազգային իրավունքը շրջանցելու ձգտում է։ Դա նաև Հյուսիսային Կիպրոսի ղեկավարին լոբբիավորելու Էրդողանի փորձն է, որպեսզի նրան թույլ տան ելույթ ունենալ Գլխավոր Ասամբլեայում, և դա այն դեպքում, երբ աշխարհում ոչ մի պետություն չի ճանաչում Կիպրոսի թուրքական մասը:
«Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը տեղավորվում է ՆԱՏՕ-Ռուսաստան հակադրության համատեքստում». Խուդավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
ՌԱԴԻՈ
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը տեղավորվում է ՆԱՏՕ-Ռուսաստան հակադրության համատեքստում
Իսիխոսը Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը գնահատել է որպես «նեոօսմանական ձգտում»՝ նշելով, որ դրանք ժամանակային առումով համընկնում են նաև պարոն Զելենսկու ագրեսիվ հռետորաբանության հետ։
Նա կարծում է նաև, որ Անկարան «իսլամական խաղաքարտ» է ՆԱՏՕ-ի խաղաթղթերում։
«Թուրքիան մշտապես ցույց է տալիս, որ իսլամական խաղաքարտ է ՆԱՏՕ-ի համար, օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի վերջին ռազմական բախման ժամանակ Թուրքիայի միջամտությունը, միջամտություն, որն ուղիղ և անուղղակի հետևանքներ է ունեցել իրավիճակի զարգացման վրա։ Կամ եթե խոսում ենք այն դերի մասին, որը Թուրքիան խաղում է Աֆղանստանում, որտեղ ձգտում է ավելի կարևոր դեր խաղալ Թալիբանի դարաշրջանում, ոչ միայն օդանավակայանի վերահսկողության հարցում, այլև կամուրջ դառնալով Աֆղանստանի կառավարության, այսինքն՝ Թալիբանի և Արևմուտքի միջև»,-ասել է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով Թուրքիան թույլ է, քանի որ խախտում է միջազգային իրավունքը։
«Թուրքիան մշտապես ցույց է տալիս, որ ինքը հսկա է՝ փայտե ոտքերով, ինչպես մենք Հունաստանում ենք ասում։ Ոչ այն պատճառով, որ այն կարևոր երկիր չէ կամ տարածաշրջանում կարևոր դեր չունի։ Այլ այն պատճառով, որ այդ երկիրն արհամարհում է միջազգային իրավունքը, նվաճողական հայացքներ ունի` անկախ նրանից, թե ինչի մասին ենք խոսում՝ Լիբիայի, թե Սիրիայի հյուսիսի, կամ Աֆղանստանի, թե Ադրբեջանի»,-հայտարարել է Իսիխոսը։

Տարածաշրջանի հեռանկարները

Հույն քաղաքական գործիչը վախենում է տարածաշրջանոմ իրավիճակի զարգացումից։
«Քանի դեռ Թուրքիան նշված բոլոր դեպքերում չի հետևում միջազգային իրավունքին և ուզում է սեփական նոօսմանական երազանքներն իրագործել, Էրդողանը մշտապես հակասությունների մեջ է գտնվելու։ ՄԱԿ-ում նրա ներկայությունն իսկապես հակասում էր միջազգային իրավունքին»,-կարծում է Իսիխոսը։
Նա նշում է, որ Թուրքիան փորձում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունն իր շահերին ծառայեցնել։
"Մոսկվայի դեմ խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա". Ղրիմում պատասխանել են Էրդողանին
«Թուրքիան զենքի բիզնես կանի և, ինչպես Էրդողանն ասաց, կփորձի «արթնացնել» Ղրիմի իր «եղբայրներին», քանի որ նա կարծում է, որ թաթարներն այնտեղ «ռուսական օկուպացիայի մեջ են»։ Դա անթույլատրելի է»,-հայտարարել է քաղաքական գործիչը։
Նա կարծում է, որ ամեն անգամ, երբ Թուրքիան երազում է նեօսմանական կայսրության մասին, շատ վտանգավոր շրջադարձերի մեջ է նետում թուրք ժողովրդին։
Ղրիմը Ռուսաստանի շրջան է դարձել 2014 թ․-ի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որտեղ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմ մտնելուն: Մի շարք երկրներ շարունակում են Ղրիմը համարել ուկրաինական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:
Լրահոս
0