https://arm.sputniknews.ru/20210923/ararat-mirzvojany-handipel-e-finlandiaji-artgvortsnakharari-het-33590334.html
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ
Sputnik Արմենիա
Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: 23.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-23T20:51+0400
2021-09-23T20:51+0400
2021-09-23T20:52+0400
հայաստան
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ֆինլանդիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33590113_0:114:1600:1014_1920x0_80_0_0_a1b85a0756bed759e475ab61e2a5a9b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության լրատվականը։ Նշվում է, որ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։ Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։ Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է գերիների վերադարձի հարցըԱրարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33590113_48:0:1552:1128_1920x0_80_0_0_0f1d4badcf44c66f21800dc26709c807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ֆինլանդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ֆինլանդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ
20:51 23.09.2021 (Թարմացված է: 20:52 23.09.2021) Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Այս մասին տեղեկացնում է
արտաքին գործերի նախարարության լրատվականը։
Նշվում է, որ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը:
Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։