https://arm.sputniknews.ru/20210922/nikvol-pashinjani-lusankari-tak-viravvorakan-meknabanutjun-grelu-hamar-qrgvorts-e-harucvel-33557769.html
Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել
Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Իրավապահները քայլեր են ձեռնարկում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։ 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T23:11+0400
2021-09-22T23:11+0400
2021-09-22T23:14+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0a/57963226_0:1:1601:901_1920x0_80_0_0_b602c60ea30cd3533ff3228641e331b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։Քրեական գործ է հարուցվել անձի` հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելու` ՔՕ 137.1 հոդվածի հատկանիշներով։Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 30-ին ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծ, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։131.1 հոդվածում նաև սահմանվում է, թե ինչ ասել է հանրային գործունեություն։ Ըստ այդմ` հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:Պետությունը պետք է պաշտպանի իր ծառայողներին. Քոչարյանը` հայհոյանքը քրեականացնելու մասին
https://arm.sputniknews.ru/20210914/datarany-kartshel-e-onik-gasparjann-ynddem-hh-nakhagahi-ev-nikvol-pashinjani-gvortsvov-varujty-33272102.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0a/57963226_73:0:1493:1065_1920x0_80_0_0_ebcfb5d1734d03d4c171851bc04ff9e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, քրեական գործ
հայաստան, նիկոլ փաշինյան, քրեական գործ
Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել
23:11 22.09.2021 (Թարմացված է: 23:14 22.09.2021) Իրավապահները քայլեր են ձեռնարկում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Քրեական գործ է հարուցվել անձի` հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելու` ՔՕ 137.1 հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։
14 սեպտեմբերի 2021, 23:19
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 30-ին
ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծ, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։
131.1 հոդվածում նաև սահմանվում է, թե ինչ ասել է հանրային գործունեություն։ Ըստ այդմ` հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: