00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի առեղծվածը. որտե՞ղ է ավարտվում բժշկությունն ու սկսվում քաղաքականությունը

© Sputnik / Miguel Сandеla / Անցնել մեդիապահոցРебенок в защитной маске на руках отца на одной из улиц в Гонконге
Ребенок в защитной маске на руках отца на одной из улиц в Гонконге - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
COVID-19-ի դեմ պատվաստումների արդյունավետության շուրջ թեժ վեճերը շարունակվում են, և ոչ միայն Հայաստանում։ Պատվաստումների կամավոր բնույթի մասին հայտարարություններն աստիճանաբար փոխվում են հարկադիր միջոցառումներով։ Ի՞նչ մարտավարություն է ընտրել մեր երկրի իշխանությունը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների կողմնակիցների փաստարկները վաղուց հայտնի են. պատվաստումը կօգնի փրկել շատերի կյանքը, առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը կնվազի, ու մենք վերջապես վարակի կոլեկտիվ իմունիտետ ձեռք կբերենք: Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այդ տեսակետի հետ, հաճախ մեղադրվում են խավարամտության և տգիտության մեջ։
Զանգվածային պատվաստումների հակառակորդներն իրենց հերթին խոսում են COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակի արհեստական ու նպատակաուղղված սրման, վիճակագրական տվյալների կեղծման, կորոնավիրուսից պատրաստուկների անարդյունավետության, ինչպես նաև բնական ճանապարհով կոլեկտիվ իմունիտետի ձևավորման հնարավորության մասին:
Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Հայաստանի ԱՆ–ն հավանություն է տվել «Sputnik Լայթ» պատվաստանյութի կիրառմանը
Կասկածներ իսկապես առաջանում են նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք չեն մերժում պատվաստումը որպես այդպիսին: Դրանք աճում են, երբ նայում ես, ասենք, Իսրայելի փորձին, որը բնակչության պատվաստումների տեմպերով գրեթե առաջատար է։ Այն երկիրը, որտեղ պատվաստվել է քաղաքացիների ավելի քան 60%-ը, պատրաստվում է կորոնավիրուսի հինգերորդ ալիքին ու պատվաստումների երրորդ շրջանին։ Զարմանալի է, որ շատերը հետաքրքրվում են՝ այդ ի՞նչ պատվաստանյութ է, եթե հինգերորդ ալիքն է մոտենում: Ու քանի՞ անգամ պետք է պատվաստվել պաշտպանված լինելու համար։
Մյուս կողմից, բոլորը քննարկում են Շվեդիայի օրինակը, որտեղ, ոմանց կարծիքով, «ամեն ինչ վատ է, ամեն ինչ սարսափելի է»: Հաշվի առնելով, որ այնտեղ լոքդաուն չեն մտցրել, չեն արգելել առկա պարապմունքները և առանձնապես չեն փոխել սովորական կենսակերպը, շվեդները պետք է դինոզավրերի պես անհետանային երկրի երեսից։ Բայց ոչ, դեռ շարունակում են ապրել։ Դա չի նշանակում, որ այնտեղ ոչ ոք չի հիվանդանում կամ չի մահանում COVID-19-ից։ Միայն թե հետևանքներն այնքան էլ աղետալի չեն, ինչպես կանխատեսում էին փորձագետները։ Շվեդիայում իրավիճակը (նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն) նույնիսկ ավելի լավ է, քան նույն Ֆրանսիայում, որտեղ իշխանությունը պարբերաբար խստացնում է կարանտինային սահմանափակումները և արդեն Covid-անձնագրեր է մտցրել։
Նույնիսկ օրինապաշտ եվրոպացիներն ըմբոստացան ու սկսեցին զանգվածային ցույցեր կազմակերպել իրենց երկրներում՝ ծայրահեղ դժգոհություն հայտնելով իրվիճակից։ Իհարկե, Ֆրանսիայում և Իտալիայում ցույցերը կարելի է վերագրել ըմբոստ ոգուն և հեղափոխությունների հանդեպ սիրուն, բայց ահա կարգուկանոնի սովորած գերմանացիների բողոքներն արդեն մտորումների տեղիք են տալիս։
Երկու տեսակետներն էլ, ըստ էության, կարող են գոյություն ունենալ, բայց այս հոդվածը կորոնավիրուսի դեմ պատվաստումների օգուտների կամ վնասների մասին չէ: Խոսքն այն մասին է, թե ինչ մարտավարություն է ընտրել իշխանությունն այս գործընթացը խթանելու համար։ Ի՞նչ է այս առումով կատարվում Հայաստանում։

«Ֆիլտրեր»` ՀՀ առողջապահության նախարարությունից

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ են ուժի մեջ մտնում։ Մարդիկ աշխատանքի դուրս գալու իրավունք կստանան կա՛մ պատվաստում ստանալուց հետո, կա՛մ ամիսը երկու անգամ ներկայացնելով ՊՇՌ թեսթի բացասական արդյունքները։
Ընդ որում, իշխանությունը մերժում է բնակչության հարկադիր պատվաստման փաստացի ներդրման բոլոր մեղադրանքները։ Այսպես, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակավ հայտարարել է, որ ոչ ոք ոչ մեկին ուժով չի ստիպում պատվաստվել, բայց կառավարությունը տարբեր "ֆիլտրեր" է ստեղծում վիրուսի տարածումը զսպելու համար:
Կորոնավիրուսային իրավիճակն այս պահին կառավարելի է. Փաշինյանն ընդունել է Աֆեյանին
Կհամարձակվենք չհամաձայնել նախարարի փաստարկի հետ։ Եկեք արդեն իրերն իրենց անուններով կոչենք։ Իշխանությանի կողմից մշակված ֆիլտրը հենց պարտադրանք է, որ կա։ Քանի որ իշխանությունը մարդկանց իրական ընտրություն պարզապես չեն թողնում։
Ինչ է առաջարկում կառավարությունը որպես, այսպես կոչված, այլընտրանք։ Հրաժարվե՞լ աշխատանքից։ Եվ դա մի երկրում, որտեղ գործազրկության մակարդակն ուղղակի ահռելի է, և նույնիսկ որակյալ կադրերը պատրաստ են ցածր վարձատրվող աշխատանքի, միայն թե իրենց ընտանիքի համար մի կտոր հացի փող վաստակեն։ Մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը վաղուց արդեն խայտառակ բարձր է։ Հասկանալի է, որ ոչ մի առողջ դատող մարդ միայն պատվաստումից խուսափելու համար աշխատանքից չի ազատվի։
Пункт вакцинации от коронавируса в ТЦ Европейский - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութերի մատակարարման հարցը
Գործից դուրս գալու այլընտրանքը ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը ներկայացնելն է: Փաստացի, անհավասար պայմաններ են ստեղծվում պատվաստվելու պատրաստ քաղաքացիների և նրանց համար, ովքեր չեն ուզում դա անել։ Ի վերջո, պատվաստումը կատարվում է անվճար, իսկ ՊՇՌ թեստերը` բացառապես սեփական գրպանից, ու դա փոքր գումար չէ։ Որտե՞ղ է արդարությունը։
Այսինքն՝ իշխանությունը միտումնավոր ու ցավոտ կերպով հարվածում են քաղաքացիների գրպանին՝ նրանց դրդելով պատվաստման։
Համավարակի հետ կապված խտրականություն քաղաքացիների շրջանում իրականացվում է նաև այլ մակարդակով։ Միանգամայն անհասկանալի է որոշումը, որ թեստերի արդյունքները պահանջում են միայն աշխատողներից, որոնք պատվաստում չեն անցել։ Կներեք, բայց սա ի՞նչ է։
Չկա ոչ մի հետազոտություն, որտեղ նշվում է, որ պատվաստումը լիովին բացառում է վարակի հնարավորությունը: Բոլոր մասնագետները խոստովանում են, որ նույնիսկ պատվաստված մարդը կարող է վարակվել կորոնավիրուսով։ Հավանականության տոկոսը թերևս ցածր է, բայց այն կա։ Եթե ելնենք այդ փաստից, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են պատվաստում չստացածները պարտավոր թեստ հանձնել, իսկ պատվաստվածները՝ ոչ։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ պատվաստված աշխատակիցները չեն վարակվի և աշխատանքի չեն գա։ Ոչ ոք։
Նույնիսկ պետությունների առաջին դեմքերի շրջապատում (իսկ երկրների ղեկավարների շրջապատի պաշտոնատար անձինք առաջին հերթին պարտադիր պատվաստում ու պարբերական բուժզննում են անցնում) հիվանդացողները քիչ չեն։
Եթե Հայաստանի իշխանությունն այդքան հոգ է տանում իր քաղաքացիների մասին, թող ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր դարձնի բոլորի համար։
Այնքան համոզիչ չեն պնդումները, որ նույնիսկ վարակվելու դեպքում պատվաստվածների հիվանդության ընթացքն ավելի հեշտ կլինի։ Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում պատվաստվածների մեջ արդեն հոսպիտալացվածներ կան։ Այսինքն` պատվաստված, բայց վարակված մարդն այնպիսի վիճակում է, որ նրան ստացիոնար բուժում է պահանջվում: Դա նորից հիվանդանոցային մահճակալների զբաղեցում է, բուժման վրա պետական միջոցների ծախս, հետևաբար՝ առողջապահության համակարգի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության ստեղծում։
Իրազեկելու փոխարեն պարտադրանք ընտրելով՝ ՀՀ իշխանությունը հերթական անգամ սխալ են գործում։ Իրենց գործողություններով նրանք պարզապես ավելացնում են այն մարդկանց թիվը, որոնք չեն ցանկանում փորձարարական ճագարների դերում հայտնվել։
Համավարակի անցած երկու տարում ՀՀ իշխանությունն այնքան իրարամերժ տվյալներ է հայտնել հիվանդության, դրա վտանգների, պատվաստանյութերի վերաբերյալ, որ մարդիկ պարզապես էլ չեն հավատում ոչնչի։ Հավաստի տեղեկություններ տրամադրելու միջոցով վստահությունը վերականգնելու փոխարեն ՀՀ առողջապահության նախարարությունը նախընտրում է պատվաստվածներին թատրոնների տոմսեր բաժանել՝ պատվաստման տեմպերի աճ ակնկալելով։
Այստեղ կարելի է հակադարձել՝ Խորհրդային Միությունում բոլորին պատվաստում էին, ոչ մեկից համաձայնություն չէին հարցնում, բայց քանի մարդու է հաջողվել փրկել, և որքան վտանգավոր հիվանդություն արմատախիլ անել։
Партия российской вакцины от коронавируса Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մինչև հունիսի վերջ գրանցվել Եվրոպայում
Լավ է, բայց այդ դեպքում եկեք մոռանանք Հայաստանում "ժողովրդավարություն" բառի մասին (ԽՍՀՄ-ում որևէ մեկից թույլտվություն չէին հարցնում, որովհետև, մեղմ ասած, այլ կարգեր էին)։ Հայաստանի գործող ղեկավարությունն իրեն ներկայացնում է բացառապես որպես ժողովրդավարական, ամեն անկյունում գոռում է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին, իսկ վարչապետն ամեն հայտարարում է.
«Կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի»։ Այնպես որ, թողեք մարդիկ ինքնուրույն որոշեն՝ ինչ անել` պատվաստվե՞լ, թե՞ ոչ:
Բացի այդ, այն ժամանակ պատվաստանյութերի ստեղծման հարցին այլ կերպ էին մոտենում, քան ժամանակակից աշխարհում, որտեղ առողջության պահպանությունը նահանջում է հետին պլան, իսկ առաջին պլան դուրս է գալիս սուր մրցակցությունը դեղագործական կորպորացիաների և բիզնես-շահույթի միջև։
Տեսեք՝ ինչ է կատարվում պատվաստանյութերի համաշխարհային շուկայում. կենաց-մահու կռիվ է։ Եթե աշխարհում իսկապես այդքան հետաքրքրված են մարդկության փրկության հարցով, ապա ինչո՞ւ որոշ երկրների փորձարկված մշակումները չեն ճանաչվում ուրիշների կողմից:
Աֆեյանի ընկերությունը պատվաստանյութի 100 մլն չափաբաժին է փոխանցել ԱՄՆ-ի կառավարությանը
Հակասող տեղեկատվության ծովը անվստահություն ու բազմաթիվ հարցեր է առաջացնում. արդյո՞ք վիրուսն այնքան վտանգավոր է, որ պետք էր իր ծավալներով աննախադեպ միջոցներ ձեռնարկել՝ կողպեքով փակել բոլոր երկրները, փլուզել համաշխարհային տնտեսությունը, նոր միջոցներ ձեռնարկել մարդկանց հսկայական զանգվածների գործողությունների ու տեղաշարժերի վերահսկողության ուղղությամբ:
Կորոնավիրուսի հետ կապված պատմության մեջ անհասկանալի է, թե որտեղ է ավարտվում բժշկությունը և սկսվում քաղաքականությունը։
Լրահոս
0