https://arm.sputniknews.ru/20210922/khaghaghapahnery-hajastanic-ukhtavvornerin-ughekcel-en-amarasi-vanq-33518285.html
Խաղաղապահները Հայաստանից ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք
Խաղաղապահները Հայաստանից ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են Հայաստանի Հանրապետությունից ժամանած շուրջ 100... 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T10:24+0400
2021-09-22T10:24+0400
2021-09-22T10:34+0400
ամարաս
արցախ
խաղաղապահ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514072_0:0:1201:676_1920x0_80_0_0_45614462ccd642c67235ccae28f2b55c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են Հայաստանի Հանրապետությունից ժամանած շուրջ 100 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Սադրիչ գործողությունների կանխարգելում. ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են արելՆշվում է, որ Մարտունու շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող սրբավայր ուխտավորներ են այցելում Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից։«Մենք Հայաստանից ենք եկել, շատ էինք ուզում գալ, բայց վախենում էինք։ Շնորհակալություն խաղաղապահներին, որ կարողացանք հանգիստ գգալ այստեղ։ Խաղաղապահները շատ հարգալից են վերաբերում մեզ։ Հանգիստ անցել ենք ամբողջ ճանապարհը, ուղղակի հոգեբանորեն ծանր էր մեզ համար, բայց տեսնում ենք, որ խաղապահները կատարում են իրենց խնդիրները։ Շատ ուշադիր են, նույնիսկ հայերեն հետաքրքրվեցին մեր ինքնազգացողությամբ։ Շնորհակալ ենք դրա համար»,-ասել է ուխտավորներից մեկը՝ Գայանե Մխիթարյանը։Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը տեղաշարժի, Ամարասի վանական համալիր այցելության և պատարագի ընթացքում։"Ռուս խաղաղապահներն ապահովում են Ամարասի վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Այս սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը",-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, տեղակայված է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հռչակավոր կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ է ունեցել։Եթե հաջողվի հեռացնել ռուս խաղաղապահներին, Բաքուն կփորձի տիրանալ Արցախի մնացած հատվածին2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
https://arm.sputniknews.ru/20210920/khaghaghapahnern-amen-or-lutsum-en-arcakhi-bnakichneri-aveli-qan-100-svocialakan-harc-33452270.html
ամարաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514072_0:0:1067:800_1920x0_80_0_0_998145910f040ab07796577a1c48bba0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամարաս, արցախ, խաղաղապահ, խաղաղապահներն արցախում
ամարաս, արցախ, խաղաղապահ, խաղաղապահներն արցախում
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են Հայաստանի Հանրապետությունից ժամանած շուրջ 100 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մարտունու շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող սրբավայր ուխտավորներ են այցելում Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից։
«Մենք Հայաստանից ենք եկել, շատ էինք ուզում գալ, բայց վախենում էինք։ Շնորհակալություն խաղաղապահներին, որ կարողացանք հանգիստ գգալ այստեղ։ Խաղաղապահները շատ հարգալից են վերաբերում մեզ։ Հանգիստ անցել ենք ամբողջ ճանապարհը, ուղղակի հոգեբանորեն ծանր էր մեզ համար, բայց տեսնում ենք, որ խաղապահները կատարում են իրենց խնդիրները։ Շատ ուշադիր են, նույնիսկ հայերեն հետաքրքրվեցին մեր ինքնազգացողությամբ։ Շնորհակալ ենք դրա համար»,-ասել է ուխտավորներից մեկը՝ Գայանե Մխիթարյանը։
20 սեպտեմբերի 2021, 12:17
Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը տեղաշարժի, Ամարասի վանական համալիր այցելության և պատարագի ընթացքում։
"Ռուս խաղաղապահներն ապահովում են Ամարասի վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Այս սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը",-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, տեղակայված է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հռչակավոր կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ է ունեցել։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: