https://arm.sputniknews.ru/20210922/hajastann-arajin-medaln-apahvovec-brncqamarti-banakajinneri-ashkharhi-arajnutjunum-33548543.html
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
Համառ ու անզիջում պայքարում մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին։ 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T19:37+0400
2021-09-22T19:37+0400
2021-09-22T19:39+0400
հայաստան
մեդալ
տեսանյութ
բռնցքամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/2351/81/23518192_0:86:1600:986_1920x0_80_0_0_ce779f93ffbca558c5c73773145763cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որն առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակիչում մրցել է Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցել է բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո, մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին:Բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:Հիշեցնենք, որ ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվել էր ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2351/81/23518192_86:0:1514:1071_1920x0_80_0_0_9120ac2f0638e16a01aac06de47c7036.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեդալ, տեսանյութ, բռնցքամարտ
հայաստան, մեդալ, տեսանյութ, բռնցքամարտ
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում
19:37 22.09.2021 (Թարմացված է: 19:39 22.09.2021) Համառ ու անզիջում պայքարում մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որն առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակիչում մրցել է Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցել է բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո, մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին:
Բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:
Հիշեցնենք, որ
ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվել էր ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։