https://arm.sputniknews.ru/20210922/gvorisi-qaghaqapety-yntrutjunnerin-kmasnakci-arush-arushanjan-dashinqvov-33519630.html
Գորիսի քաղաքապետը ընտրություններին կմասնակցի "Առուշ Առուշանյան" դաշինքով
Գորիսի քաղաքապետը ընտրություններին կմասնակցի "Առուշ Առուշանյան" դաշինքով
Sputnik Արմենիա
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։ 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T11:15+0400
2021-09-22T11:15+0400
2021-09-22T11:21+0400
առուշ առուշանյան
համայնքի ղեկավար
տիմ ընտրություններ
գորիս
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962066_0:0:1600:901_1920x0_80_0_0_beccee1d0acf3a19c4c51dc792ffe824.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Անազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 17-ին նախանշված Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։«Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած "Առուշ Առուշանյան" դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ Համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ»,–ասված է Առուշանյանի հայտարարության մեջ։Նա նաև նշում է, որ գնում է ընտրության, քանի որ սկսած գործը կիսատ թողնել չի կարող։Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք:Հետագա պայքարի պլացդարմ. քաղտեխնոլոգը խոսել է սպասվող ՏԻՄ ընտրությունների մասինԲացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։"Ձեզ հայտնի դեմքեր չկան". ՏԻՄ ընտրություններին թարմ ուժեր են մասնակցելու2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:Նշենք նաև, որ միավորված համայնքներում, ԿԸՀ որոշմամբ, այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
https://arm.sputniknews.ru/20210912/jamket-lracav-ovqer-en-masnakcelu-tim-yntrutyunnerin-syuniqum-28983416.html
https://arm.sputniknews.ru/20210917/bhkn-masnakcelu-e-stepanavanum-kajanaliq-yntrutjunnerin-hajtni-e-teknatsui-anuny-33359769.html
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962066_475:96:1410:797_1920x0_80_0_0_af08018998113e9b092f2d210039a2ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, համայնքի ղեկավար, տիմ ընտրություններ, գորիս, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
առուշ առուշանյան, համայնքի ղեկավար, տիմ ընտրություններ, գորիս, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Գորիսի քաղաքապետը ընտրություններին կմասնակցի "Առուշ Առուշանյան" դաշինքով
11:15 22.09.2021 (Թարմացված է: 11:21 22.09.2021) ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Անազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 17-ին նախանշված Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։
«Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած "Առուշ Առուշանյան" դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ Համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ»,–ասված է Առուշանյանի հայտարարության մեջ։
12 սեպտեմբերի 2021, 18:55
Նա նաև նշում է, որ գնում է ընտրության, քանի որ սկսած գործը կիսատ թողնել չի կարող։
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։
ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք:
Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
17 սեպտեմբերի 2021, 11:44
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։"
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նշենք նաև, որ միավորված համայնքներում, ԿԸՀ որոշմամբ, այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։