00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի պահվածքը Ղրիմի և ախորժակը Սյունիքի հարցում. մինչև ուր կգնա ռուս-թուրքական լարումը

© AP Photo / TIMOTHY A. CLARYՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Ռեջեփ Թայիփ Էրդողան
Բաժանորդագրվել
Փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել են ռուս–թուրքական նոր առճակատումն ու այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" հետ կապված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Պաշտոնական Անկարան կրկին անդրադարձել է Ղրիմին՝ հայտարարելով թերակղզում Դումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և հակառուսական հիստերիայի նոր չափաբաժին նետելով ասպարեզ։ Սկզբում Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ոչ լեգիտիմ է համարում Ղրիմի ընտրությունները, որ դա «Ռուսաստանի կողմից անօրինական բռնակցված տարածք է»:
Այնուհետև թեմային միացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ թուրքական իշխանությունը մեծ նշանակություն է տալիս "Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը, խոսքն այդ թվում նաև Ղրիմի մասին է, որի անեքսիան նրանք չեն ճանաչում"։
Թուրքիան միշտ դեմ է հանդես գալիս Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իշխանությանը։ Անկարան մասնակցել է այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմին», որը նախաձեռնել էր Ուկրաինան՝ «Ղրիմը վերադարձնելու» նպատակով։ Մոսկվան այս նախագիծը հակառուսական նախաձեռնություն է որակել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
"Մոսկվայի դեմ խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա". Ղրիմում պատասխանել են Էրդողանին
Արևելագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ հատկանշական է, որ Թուրքիան Ղրիմի հարցում դեռևս ռևիզիոնիստական (պատմական փաստերը կեղծելու դիրքորոշում) կեցվածք է դրսևորում։ Մինչդեռ շատ "դերակատարներ", այդ թվում՝ Արևմուտքում, փաստացի համակերպվել են Ղրիմի ռուսական պատկանելության հետ և Մոսկվայի հետ առճակատումն անարդյունավետ են համարում։ Նա նշում է, որ Արևմուտքը Ղրիմի հարցում այլևս համակարծիք չէ։ Իսկ Անկարան չի համակերպվում Ղրիմի ներկայիս ստատուս-քվոյի հետ, բայց իրավիճակի վրա ազդելու հատուկ լծակներ չունի։
«Ռուսաստանն իր հերթին կարող էր ինչ-որ բան զիջել Թուրքիային՝ Ղրիմի հարցում նրա դիրքորոշումը մեղմելու դիմաց։ Ռուս-թուրքական հարաբերություններում կան բազմաթիվ ուղղություններ և ճանապարհներ։ Բայց դա տեղի չի ունենում։ Դատելով դրանից՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգընթաց Անկարայի հռետորաբանությունը կաճի», - Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Մելքոնյանը։

Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են, ինչի մասին վկայում է թեկուզ միայն ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։ Վերջինս ասել էր, որ Մոսկվան ուշադրություն է դարձրել Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա ու համապատասխան եզրակացություններ է անում: Դիվանագետի խոսքով՝ Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ-ի ինքնիշխան մասն է։

Մելքոնյանը նկատում է, որ ի տարբերություն Ղրիմի՝ Արցախում Թուրքիան կարողացավ ձախողել հաստատված ստատուս քվոն։ Ադրբեջանի կողմից հարցի լուծման ուժային մոտեցումը հիմնված էր թուրքական աջակցության վրա։ Այժմ Թուրքիան հետևողականորեն մեծացնում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում։ Այս փուլում դժվար է ասել ՝ ինչպես դա կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Բայց մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմի մակարդակն անընդհատ աճում է։
Արևելագետի խոսքով՝ այժմ Թուրքիան ակտիվորեն փորձում է առաջ տանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»՝ Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղու գաղափարը՝ Նախիջևանի ու Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ցամաքային կապ ապահովելու համար: Որքան էլ պարադոքսալ հնչի, ռուսական կողմը միջանցքի գաղափարին շատ զգուշավոր է վերաբերվում, համենայնդեպս այն տեսքով, որով այդ միջանցքը պատկերացնում են Անկարայում։
Էրդողանի նախապայմանները նաև Արևմուտքինն են. թուրքագետը` սահմանի բացման մասին
«Մոսկվայում սկսել են հասկանալ, որ երկարաժամկետ հեռանկարում անհնար է Հայաստանի շահերի և Երևանի կողմից զիջումների հաշվին խաղաղություն հաստատել։ Այդ պատճառով Ռուսաստանում սկսել են շատ ուշադիր վերաբերվել միջանցքի հարցին։ Չի կարելի ասել, որ այնտեղ ինչ-որ միասնական վերաբերմունք կա այդ հարցին», - ասում է Մելքոնյանը։

Այս պայմաններում Ռուսաստանը Հայաստանից սեփական շահերը պաշտպանելու հարցում կոշտություն է ակնկալում։ Փորձագետի կարծիքով՝ Երևանի ենթարկվող լինելը, ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտումը թույլ չեն տալիս Մոսկվային լիովին պաշտպանել հայկական շահերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ դիմակայությունում:

ՌԳԱ Ե.Մ.Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին իր հերթին նշում է, որ Թուրքիան Ղրիմի հարցն օգտագործում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և այլ հարցերում, օրինակ՝ Սիրիայում, զիջումներ ստանալու համար։
Лариса Алавердян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Ադրբեջանը հստակ ազդակներ է տալիս, որ «Զանգեզուրի միջանցքը» բացելու է ուժով. Ալավերդյան
«Որպես կանոն, Էրդողանն իր գործողություններում մեկ կոնկրետ նպատակ չի հետապնդում։ Նա բազում խնդիրներ ունի` ինչ-որ բան կստացվի, ինչ-որ բան չի ստացվի։ Բայց այս դեպքում հաջողության հասնելու հիմքեր չկան։ Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն այնքան անվերապահ է, որ Անկարային չարժե հուսալ, որ ինչ-որ զիջումներ կլինեն», - ասաց նա մեզ հետ զրույցում։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ Նադեին-Ռաևսկին Թուրքիայի համար առաջնահերթ է համարում Սյունիքով միջանցքի հարցը։
Ո՞ր դեպքում կարելի է լրջությամբ վերաբերվել Էրդողանի հայտարարություններին
«Թուրքական կողմը կուզեր իր վերահսկողության տակ գտնվող միջանցք ունենար։ Բայց դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։ Հայաստանի համար տարածքի նման տարանջատումը կտրականապես անթույլատրելի է։ Հարցը պետք է կարգավորվի միասնական ապաշրջափակման համակարգում, այսինքն՝ Երևանը ստանա նման միջանցք դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով՝ անվտանգության պատշաճ ապահովմամբ», - ասում է արևելագետը։
Հակառակ դեպքում, իր տարածքը միջանցքի տեսքով հանձնելով և փոխարենը ոչինչ չստանալով` Հայաստանը կկտրվի Իրանից ու գրեթե ամբողջությամբ կոմունիկացիոն կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից։
Լրահոս
0