https://arm.sputniknews.ru/20210922/arcakhi-mshakutajin-zharangutjuny-vochnchacman-vtangic-pashtpanelu-kariq-ka-mirzvojan-33556836.html
Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան
Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան
Sputnik Արմենիա
Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարարի հետ։ 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T22:13+0400
2021-09-22T22:13+0400
2021-09-22T22:14+0400
արցախ
արարատ միրզոյան
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33556558_158:0:1296:640_1920x0_80_0_0_ebabd3e86e2000f81acc0f7f0b337662.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։ Նյու Յորքում Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։«Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա հավելել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը»,–նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, կողմերն ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը։Հավելենք, որ Միրզոյանը հանդիպել է նաև Լիտվայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ։Ինչպես արդեն հայտնել էինք, նախարարը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
https://arm.sputniknews.ru/20210922/mirzvojany-litvaji-ag-nakhararin-e-nerkajacrel-44-orja-paterazmic-hetvo-steghtsvats-iravitshaky-33552717.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/16/33556558_426:0:1279:640_1920x0_80_0_0_751f037a0739476fd2c487ae48d901ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արարատ միրզոյան, «հայաստան» դաշինք
արցախ, արարատ միրզոյան, «հայաստան» դաշինք
Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան
22:13 22.09.2021 (Թարմացված է: 22:14 22.09.2021) Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում
Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։ Նյու Յորքում Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ–ն։
«Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա հավելել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
22 սեպտեմբերի 2021, 20:29
Բացի այդ, կողմերն ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը։
Հավելենք, որ Միրզոյանը հանդիպել է նաև Լիտվայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ։
Ինչպես արդեն հայտնել էինք, նախարարը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով
մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։