00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում կփոխվեն էրդողանական նախապայմանները. քաղաքագետը` հայ-թուրքական շփումների մասին

«Էրդողանը չի ստում. նա վկայակոչել է Վրաստանի վարչապետին». Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Փաշինյան–Էրդողան հեռավար շփումների, Թուրքիայի նախագահի` Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելու մարտավարության և մեր իշխանության գործողությունների մասին։
Հայ-թուրքական հարաբերություններում երկխոսությունն անհրաժեշտություն է, բայց շատ կարևոր է, թե ինչպիսի օրակարգ և բովանդակություն կունենա այն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկխոսության առաջարկ է արել։
«Սա տեղավորվում է վերջին 3 շաբաթների հայ-թուրքական փոխադարձ մեսիջների դաշտում։ Եթե հիշում եք, առնվազն երկուական անգամ Էրդողանն ու Փաշինյանը խոսել էին հայ-թուրքական հարաբերություններում դրական ազդակների մասին»,- ասաց նա։
Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը գուցե Փաշինյանի և մի քանի թիմակցի լոկալ խաղն է. Մելքոնյան
Էրդողանի արձագանքից, սակայն, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Անկարան այնքան էլ մեծ շահագրգռվածություն չի ցուցաբերում Երևանի հետ երկխոսություն սկսելու հարցում, ավելին` Էրդողանն առաջնորդվում է Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելու մարտավարությամբ։
Այս համատեքստում քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Էրդողանի «միջանցքային տրամաբանության» վրա։ Իր վերջին ելույթում Թուրքիայի նախագահը խոսել է ոչ թե «Զանգեզուրի միջանցքի», այլ «Նախիջևանի միջանցքի» մասին։ Թվում է` մանրուք է, բայց սատանան հենց մանրուքների մեջ է։

««Նախիջևանի միջանցք» արտահայտությունն այլ ընկալում ունի։ «Զանգեզուրի միջանցքը» հստակ ֆիքսում է Հայաստանի այն աշխարհագրական միջանցքը, որով պետք է Արևմտյան Ադրբեջանն ու Նախիջևանը կապվեն։ «Նախիջևանի միջանցքը» մի քիչ ավելի լայն ու գլոբալ հասկացություն է և տարբեր ձևով կարող է մեկնաբանվել»,- նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով` Էրդողանն այսկերպ փորձում է Հայաստանի վրա նաև հոգեբանական ճնշում գործադրել։ Էրդողանականնախապայմաններըկարողենփոխվել, եթեհայկական դիվանագիտությանը հաջողվի հնարավոր երկխոսությունը զերծ պահել ադրբեջանական օրակարգից։ Քաղաքագետն ասում է` մեր դիվանագիտությունը կարող է դրան հասնել, միայն ոչ այս իշխանության օրոք։
«Ես չեմ հավատում այս իշխանության մտավոր-քաղաքական պոտենցիալին, նույնիսկ դաշնակիցների հետ հարաբերությունները գործող իշխանությունը ձախողում է, էլ ուր մնաց` կարողանա արժանապատիվ երկխոսություն վարել թշնամական Թուրքիայի հետ»,- հավելեց քաղաքագետը։
Խաղաղության օրակարգը Եթովպիայի հետ չենք քննարկի. Արսենյանը` Էրդողանի հայտարարության մասին
Հիշեցնենք` սեպտեմբերի 19-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ եթե Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:
Լրահոս
0