Ուժայինների քայլերթ, գունագեղ շոու և երթ Եռաբլուր. Անկախության 30–ամյակը` լուսանկարներով
Ուժայինների քայլերթ, գունագեղ շոու և երթ Եռաբլուր. Անկախության 30–ամյակը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Անկախության 30-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումներով հագեցած էր Երևանի այսօրը։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամենատպավորիչ կադրերը։ 21.09.2021, Sputnik Արմենիա
30 տարի առաջ մեր ունեցած ամենամեծ ձեռքբերմանը` Հայաստանի անկախությանը, 44–օրյա պատերազմից ու դրա հետևանքներից հետո այսօր տարբեր մարդիկ տարբեր մոտեցում են ցուցաբերում։ Դա արտահայտվեց նաև մայրաքաղաքում իրականացված միջոցառումներով։ Եռագույններով զարդարված Երևանում նախ տոնական քայլերթ ունեցան ուժայինները։ Ապա Ազատության հրապարակից որդեկորույս մայրերն ու Հանրապետության հրապարակում սպասվող «գունագեղ» միջոցառմանը դեմ հանդես եկողները քայլերթ իրականացրին դեպի սուրբ նահատակների գերեզման` «Եռաբլուր» զինվորական պանթեոն։Իսկ Հանրապետության հրապարակում համերգ էր, երկրի ղեկավարի ելույթ, որը եզրափակվեց դրոնների տպավորիչ ու գունագեղ շոուով։ Րոպեներ շարունակ Երևանի երկնքում հատուկ անօդաչու թռչող սարքերով գծագրվեցին ժողովրդի պատմության համար խորհրդանշական պատկերներ։ Սկզբում երկնքում երևաց արծիվը, ապա տարածեց թևերն ու դրանց տակ երևաց Հայոց բիբլիական լեռը՝ Արարատը, այնուհետև Հայկ Նահապետն արձակեց իր նետը, հետո երկնքում հայտնվեց մեր էպոսի հերոսը` Սասունցի Դավիթը՝ Քուռկիկ Ջալալիին հեծած։ Այնուհետև հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտ Կորյունի հետ պատկերվեց երկնքում։ Երկինքը լուսավորվեց Հայոց եռագույնով, ապա պետական զինանշանով, դրոնների գունեղ լուսային շոուի վերջում երկնքում գրվեց «Հայաստան»։
30 տարի առաջ մեր ունեցած ամենամեծ ձեռքբերմանը` Հայաստանի անկախությանը, 44–օրյա պատերազմից ու դրա հետևանքներից հետո այսօր տարբեր մարդիկ տարբեր մոտեցում են ցուցաբերում։ Դա արտահայտվեց նաև մայրաքաղաքում իրականացված միջոցառումներով։ Եռագույններով զարդարված Երևանում նախ տոնական քայլերթ ունեցան ուժայինները։
Ապա Ազատության հրապարակից որդեկորույս մայրերն ու Հանրապետության հրապարակում սպասվող «գունագեղ» միջոցառմանը դեմ հանդես եկողները քայլերթ իրականացրին դեպի սուրբ նահատակների գերեզման` «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Իսկ Հանրապետության հրապարակում համերգ էր, երկրի ղեկավարի ելույթ, որը եզրափակվեց դրոնների տպավորիչ ու գունագեղ շոուով։ Րոպեներ շարունակ Երևանի երկնքում հատուկ անօդաչու թռչող սարքերով գծագրվեցին ժողովրդի պատմության համար խորհրդանշական պատկերներ։
Սկզբում երկնքում երևաց արծիվը, ապա տարածեց թևերն ու դրանց տակ երևաց Հայոց բիբլիական լեռը՝ Արարատը, այնուհետև Հայկ Նահապետն արձակեց իր նետը, հետո երկնքում հայտնվեց մեր էպոսի հերոսը` Սասունցի Դավիթը՝ Քուռկիկ Ջալալիին հեծած։ Այնուհետև հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտ Կորյունի հետ պատկերվեց երկնքում։ Երկինքը լուսավորվեց Հայոց եռագույնով, ապա պետական զինանշանով, դրոնների գունեղ լուսային շոուի վերջում երկնքում գրվեց «Հայաստան»։