https://arm.sputniknews.ru/20210921/mer-partutjuny-petq-e-pvokhakerpenq-haghtanaki-gunagegh-mijvocarumy-meknarkec-33507863.html
Մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի․ "գունագեղ" միջոցառումը մեկնարկեց
Մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի․ "գունագեղ" միջոցառումը մեկնարկեց
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ծանրությունը հիմա էլ կախված է Հանրապետության հրապարակում, բայց պատերազմում պարտությունը միշտ չէ, որ պարտություն է։ 21.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-21T20:32+0400
2021-09-21T20:32+0400
2021-09-21T20:54+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անկախության օր
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/15/33508603_0:0:640:360_1920x0_80_0_0_ae8c736f644750edd7c8ecffb2fe05a8.jpg
Երևանի Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ մեկնարկեց Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը։ Այն սկսվեց ՀՀ պետական օրհներգով։ Ապա բեմահարթակ բարձրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձից առաջ հոտնկայս մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հերոսների հիշատակը։Փաշինյանն առաջարկեց հայացք նետել ՀՀ անկախության 30-ամյա պատմությանը։ Նրա խոսքով՝ մենք կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, հաղթանակներ ու պարտություններ, արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում և հուսահատություն, հիացմունք և հիասթափություն, պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ և պատերազմում կրած պարտություն։ Շեշտեց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա։Եվ հիմա հարց է՝ ինչպես շարունակել ապրել ու նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչ անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի։ Վարչապետը վստահ է՝ հենց այս բանաձևումն է մեր ամենամեծ խնդիրը՝ "ձևակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում՝ անկախ պետության ապագա տասնամյակների համար"։«Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պետք է փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը նաև դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն էլ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը»,- նշեց վարչապետը։Անկախության ամենատխուր տարեդարձը. ինչո՞ւ էինք անվերապահորեն հավատում, որ հաղթելու ենքՆրա խոսքով՝ հերոսներն ընկան, որ ապրեն Հայաստանն ու Արցախը։ Վստահ է՝ քանի դեռ ապրում են հայկական երկու պետությունները, մեր հերոսները ողջ են, երբ զարգանում են Հայաստանի Արցախի հանրապետությունները, նշանակում է՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետև խոսքը մեր նահատակված հերոսների զավակների, եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է։
https://arm.sputniknews.ru/20210921/meknarkum-e-jahervov-erty-depi-erablur-33502051.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պարտությունը պատերազմում միշտ չէ, որ պարտություն է
Sputnik Արմենիա
Պարտությունը պատերազմում միշտ չէ, որ պարտություն է
2021-09-21T20:32+0400
true
PT2M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/15/33508603_74:0:554:360_1920x0_80_0_0_ac97dbe5bc20bb615079c4e4141d0852.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անկախության օր, տեսանյութեր
հայաստան, նիկոլ փաշինյան, անկախության օր, տեսանյութեր
Մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի․ "գունագեղ" միջոցառումը մեկնարկեց
20:32 21.09.2021 (Թարմացված է: 20:54 21.09.2021) Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ծանրությունը հիմա էլ կախված է Հանրապետության հրապարակում, բայց պատերազմում պարտությունը միշտ չէ, որ պարտություն է։
Երևանի Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ մեկնարկեց Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը։ Այն սկսվեց ՀՀ պետական օրհներգով։ Ապա բեմահարթակ բարձրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձից առաջ հոտնկայս մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հերոսների հիշատակը։
Փաշինյանն առաջարկեց հայացք նետել ՀՀ անկախության 30-ամյա պատմությանը։ Նրա խոսքով՝ մենք կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, հաղթանակներ ու պարտություններ, արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում և հուսահատություն, հիացմունք և հիասթափություն, պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ և պատերազմում կրած պարտություն։ Շեշտեց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա։
21 սեպտեմբերի 2021, 18:20
Եվ հիմա հարց է՝ ինչպես շարունակել ապրել ու նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչ անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի։ Վարչապետը վստահ է՝ հենց այս բանաձևումն է մեր ամենամեծ խնդիրը՝ "ձևակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում՝ անկախ պետության ապագա տասնամյակների համար"։
Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ էլ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։
«Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պետք է փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը նաև դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն էլ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ հերոսներն ընկան, որ ապրեն Հայաստանն ու Արցախը։ Վստահ է՝ քանի դեռ ապրում են հայկական երկու պետությունները, մեր հերոսները ողջ են, երբ զարգանում են Հայաստանի Արցախի հանրապետությունները, նշանակում է՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետև խոսքը մեր նահատակված հերոսների զավակների, եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է։