00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե չես պայքարում մարտահրավերների դեմ, մի օր կկորցնես անկախությունը

© SputnikБолельщик с флагом вместо маски перед матчем Армения - Лихтенштейн (8 сентября 2021). Еревaн
Болельщик с флагом вместо маски перед матчем Армения - Лихтенштейн (8 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Բաժանորդագրվել
"Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է անկախության 30–ամյակին` պատասխանելով հարցին, թե ունե՞նք արդյոք նշելու որևէ բան։
Յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի համար պետականությունը բարգավաճման կարևորագույն գործոնն է։ Դա միակ միջավայրն է, որտեղ ազգը կարող է նորմալ զարգանալ, ստեղծագործել, կայացնել որոշումներ։ Միևնույն ժամանակ պետականությունը շատ բարդ և բովանդակային երևույթ է, մարդկանց ճակատագրերի համար մեծ պատասխանատվության ստանձնում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա համար սեպտեմբերի 21-ն իսկապես տոն է, որովհետև անկախության հանրաքվեից մեկ տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում Մանուկյանն առաջինն ընթերցեց Անկախության հռչակագիրը, իսկ հետագա գործընթացներում ունեցավ ակտիվ մասնակցություն։
«Պետք է ասել, որ անկախության արշալույսին մեզ շատ բան թվում էր ռոմանտիկ, հեքիաթային։ Կար էյֆորիա, որ դուրս ենք եկել իմպերիայի կազմից, այժմ ինքներս ենք տնօրինելու սեփական ճակատագիրը։ Բայց հետզհետե գալիս է դժվարությունների ծավալի, մարտահրավերների ու վտանգների գիտակցումը։ Եվ եթե չես սկսում պայքարել դրանց դեմ, ապա մի գեղեցիկ օր կորցնում ես այդ անկախությունը»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։
Քաղաքական գործիչը անհանգստանում է, որ այսօր Հայաստանը հայտնվել է 30 տարվա ձեռք բերածը կորցնելու սահմանագծին։ Նրա խոսքով` անկախության համար կարևոր է ունենալ ներքին կայունություն, ամուր ժողովրդավարություն, արտաքին իմունիտետ, արտաքին աշխարհի հետ ճիշտ լեզվով խոսելու ունակություն։
«Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մեզ տանում է դեպի ձախողում և ի չիք է դարձնում պայքարի պտուղները։ Մենք կորցնում ենք սեփական երկրում սեփական որոշումներ կայացնելու իրավունքը, կորցնում ենք տարիներ շարունակ կառուցած անվտանգության համակարգը։ Մենք կորցնում ենք ինքնիշխան լինելու հնարավորությունը, միջազգային սուբյեկտի կարգավիճակը։ Մենք կորցնում ենք մեր քաղաքացիների վստահությունը։ Նրանք դադարում են հավատալ իշխանությանը, հիասթափվում են նրանից և, որպես հետևանք, քվեարկում են ոտքերով, այսինքն` արտագաղթում են»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Հայ Առաքելական եկեղեցիներում կնշվի Անկախության տոնը
Մանուկյանի կարծիքով` հասարակական ապատիան վտանգավոր է այն առումով, որ մարդիկ չեն ուզում պայքարել, և քաղաքացիական հասարակությունը սկսում է մարել։ Ըստ նրա` բացասական գործընթացները մեծ մասամբ իհարկե արցախյան 44-օրյա պատերազմի հետևանք են և պայմանավորված են մարդկային, տնտեսական, տարածքային կորուստներով։
Մանուկյանի համար դժվար է ասել, թե երկիրը երբ կվերադառնա բնականոն կենսագործունեության հուն, թեև համաշխարհային պատմության մեջ եղել են շատ դեպքեր, երբ պետությունները պատերազմներում կրել են ծանր պարտություններ, սակայն հետո իրենց մեջ ուժ են գտել «ռեստարտի» համար, չնայած այդ երկրները թիկունքում ունեցել են այլ պետությունների հզոր աջակցությունը, նրանց տնտեսության մեջ ներդրվել են մեծ գումարներ։
Բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Անկախություն մնա՞ց. "գունագեղ միջոցառման" դեմ կրկին բողոքի ակցիա է
«Հայաստանի դեպքում շուտափույթ վերականգնման հնարավորությունները շատ քիչ են։ Նիկոլ Փաշինյանի վերընտրումն ընդհանրապես ոչնչացրեց վերածննդի հետ կապված հույսերը։ Նման պայմաններում մեզ անհրաժեշտ էր տեխնոկրատ կառավարություն, իսկ քաղաքական ուժերը պետք է վերցնեին որոշակի դադար։ Իրավիճակը կհանդարտվեր, և կառավարությունը հնարավորություն կունենար առանց աղմուկի, առանց փոխադարձ վիրավորանքի աստիճանաբար վերականգնել պետությունը, հարաբերությունները հարթել արտաքին գործընկերների հետ, վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե ուր պետք է շարժվել։ Բայց այն, ինչ մենք այսօր տեսնում ենք խորհրդարանում, թույլ չի տալիս հույս կապել այդ վերականգնման հետ»,– ասաց քաղաքական գործիչը։
Անցած տարի գերի չունեի՞նք, որ Անկախության օրը նշեցինք. վարչապետի օգնականը` զոհվածի ծնողին
Մանուկյանի համոզմամբ` ԱԺ–ում ներկայացված բոլոր երեք ուժերն այսօր աշխատում են երկրի անկախության դեմ, պետության շահերը, անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը նրանց համար բացարձակ արժեք չեն, ինչն ապացուցում է նոր խորհրդարանի աշխատանքի վերջին մեկուկես ամիսը։ Այդուհանդերձ Մանուկյանը պնդում է, որ անկախության տոնը հարկավոր է նշել։ Ըստ նրա` իշխանությունն իրոք թուլ է տվել շատ լուրջ սխալներ` հայտարարելով գունագեղ միջոցառումների մասին, ու թեև այդ առումով պատերազմում զոհված զինծառայողների հարազատների զայրույթը կարելի է հասկանալ, բայցևայանպես կա մեկ հանգամանք։
«Ես դիմում եմ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Նրանք ճիշտ են գործող իշխանության վերաբերյալ իրենց բնութագրումներում, բայց տոնն անտեսել չարժե։ Պետք է նշել համեստ, զուսպ։ Ձևերն ու միջոցները շատ են»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։ Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
Լրահոս
0