https://arm.sputniknews.ru/20210921/antaresi-tnorenic-minchev-5-rd-banakajin-kvorpusi-hramanatar-hh-nakhagahy-pargevner-e-handznel-33494605.html
"Անտարեսի" տնօրենից մինչև բանակային կորպուսի հրամանատար. ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել
"Անտարեսի" տնօրենից մինչև բանակային կորպուսի հրամանատար. ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում պարգևներ է հանձնել զինվորականների և ոչ միայն։ 21.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-21T15:53+0400
2021-09-21T15:53+0400
2021-09-21T16:03+0400
արմեն սարգսյան
նախագահ
պարգևատրում
զինվորական դատախազ
բանակ
անկախության օր
«անտարես» հրատարակչության տնօրեն արմեն մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2353/96/23539681_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc4ffa23b7d107760dd6083a8fbbdd78.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք անձանց պարգևներ և կոչումներ է շնորհել։Մասնավորապես, ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Հարությունյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:Բացի այդ, 5-րդ բանակային կորպուսի նորանշանակ հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել «Անտարեսի» գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, իսկ «Յունիքոմփի» գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։Հայրենիքից նեղանալ չի կարելի. ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն էՀայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու։«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել կամավորական Արթուր Գալստյանը, Մարտական ծառայության մեդալով՝ շարքայիններ Վաչագան Հակոբյանը, Սարգիս Դավթյանը, Մանվել Խարդալյանը, ինչպես նաև կամավորականներ Արթուր Հովհաննիսյանը, Արտակ Հաջոյանը, Ներսես Մովսեսյանը և Գարիկ Մուրադյանը։Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
https://arm.sputniknews.ru/20210921/erevanum-tvonakan-zinvvorakan-shqert-etesanjut-33492427.html
https://arm.sputniknews.ru/20210920/hajastanum-artadrvel-e-sputnik-lajt-patvastanjuti-arajin-khmbaqanaky--33457393.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2353/96/23539681_110:0:1531:1066_1920x0_80_0_0_7a0e033520c7e6ec9e1262ff871975cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, նախագահ, պարգևատրում, զինվորական դատախազ, բանակ, անկախության օր, «անտարես» հրատարակչության տնօրեն արմեն մարտիրոսյան
արմեն սարգսյան, նախագահ, պարգևատրում, զինվորական դատախազ, բանակ, անկախության օր, «անտարես» հրատարակչության տնօրեն արմեն մարտիրոսյան
"Անտարեսի" տնօրենից մինչև բանակային կորպուսի հրամանատար. ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել
15:53 21.09.2021 (Թարմացված է: 16:03 21.09.2021) Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում պարգևներ է հանձնել զինվորականների և ոչ միայն։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք անձանց պարգևներ և կոչումներ է շնորհել։
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Հարությունյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
21 սեպտեմբերի 2021, 15:08
Բացի այդ, 5-րդ բանակային կորպուսի նորանշանակ հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել «Անտարեսի» գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, իսկ «Յունիքոմփի» գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու։
20 սեպտեմբերի 2021, 14:40
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել կամավորական Արթուր Գալստյանը, Մարտական ծառայության մեդալով՝ շարքայիններ Վաչագան Հակոբյանը, Սարգիս Դավթյանը, Մանվել Խարդալյանը, ինչպես նաև կամավորականներ Արթուր Հովհաննիսյանը, Արտակ Հաջոյանը, Ներսես Մովսեսյանը և Գարիկ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին
Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին,
Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։