00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

13 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ընդդեմ Քոչարյանի գանգատը․Հայաստանը ՀԺ-ին 9000 եվրո կվճարի

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
ՄԻԵԴ
Բաժանորդագրվել
Փաստաբանի կարծիքով՝ մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռ.Քոչարյանի նոր քրեական հետապնդումների:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 13 տարի առաջ ընդդեմ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացված գանգատը։ Դատարանն այսօր հրապարակել է կայացված վճիռը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացրել էր գանգատ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի:
ՄԻԵԴ-ն այս գործով գտել է, որ նախագահի հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը (Արտահայտվելու ազատությունը), դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք), քանի որ ներպետական դատարանները եղել են անհասանելի:
Депутат фракции Мой шаг Сасун Микаелян во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Հայաստանի բյուջեից Սասուն Միքայելյանին 12 800 եվրո կվճարվի. ՄԻԵԴ–ի որոշումը
Փաստաբանն ընդգծում է՝ իրավական առումով սա նշանակում է, որ մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռ.Քոչարյանի նոր քրեական հետապնդումների:

«Գանգատը ներկայացրել եմ ինքս, իմ նախաձեռնությամբ, նույնիսկ փոստային առաքումների համար վճարել եմ իմ գրպանից: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ գանգատի հետ ունեցել է խիստ ձևական կապ, նրանց ինտելեկտը մի առանձնապես չէր ներում հասկանալու, թե ինչ գանգատ է ներկայացվում: Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում: Հիմա, ազգային աղետից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճռի վերաբերյալ և խնդրում եմ ինձ չշնորհավորել»,- գրել է Աթանեսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ որպես բարոյական վնասի հատուցում դիմումատուն, փաստորեն՝ «Հայկական ժամանակը», կստանա 9000 եվրո։
Նշենք, որ ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է պետական մարմինների այն գործողություններին, որոնցով խոչընդոտվել է «Հայկական ժամանակի» տպագրումը, նաև հաջորդած դատական գործընթացներին։ ՄԻԵԴ-ը գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել կառավարության հասցեին քննադատությունը և, հետևաբար, դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է կոնվենցիայով:
ՄԻԵԴ–ը վճռեց` ՀՀ–ն պետք է 11 հազար 600 եվրո փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ-ում 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց։ Հրամանագրով սահմանվում էր, որ զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում։
Լրահոս
0