https://arm.sputniknews.ru/20210920/septemberi-21-i-mijvocarumneri-shrjanakum-erevanum-zinvvorakan-qajlerter-kanckacven-33461604.html
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն 20.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-20T16:08+0400
2021-09-20T16:08+0400
2021-09-20T16:11+0400
հայաստան
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/1459/74/14597474_0:6:1600:906_1920x0_80_0_0_cb475731c159201316cc9d210616de96.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Անկախության 30-ամյակի շրջանակում, ի թիվս արդեն հայտարարված միջոցառումների, սեպտեմբերի 21-ին Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր կանցկացվեն։«Ժամը 12։00-ից քայլերթ կանցկացվի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ժամը 14։00-ին` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում, 14։ 30ին Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում»,– նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, որ 09։00-ին բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։Իսկ Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00 –ին։ Կառավարությունն ընդգծում է, որ հրապարակի մուտքը ազատ է լինելու։Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու։Անկախության տոնի առիթով պարգևավճար են ստացել պետական ապարատի բոլոր աշխատակիցներըԺամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։Հայ առաքելական եկեղեցիներում կնշվի Անկախության տոնըԺամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։Անցած տարի գերի չունեի՞նք, որ Անկախության օրը նշեցինք. վարչապետի օգնականը` զոհվածի ծնողին
https://arm.sputniknews.ru/20210914/tashitushi-chi-linelu-septemberi-21-i-mijvocarman-kazmakerpichy-pakagtser-e-bacum-33269928.html
https://arm.sputniknews.ru/20210917/gunagegh-mijvocarman-tsragiry-inch-e-spasvum-septemberi-21-in-33389579.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1459/74/14597474_92:0:1509:1063_1920x0_80_0_0_4c32086b807cdee84a4d68c42c353dde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անկախության օր
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն
16:08 20.09.2021 (Թարմացված է: 16:11 20.09.2021) Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Անկախության 30-ամյակի շրջանակում, ի թիվս արդեն հայտարարված միջոցառումների, սեպտեմբերի 21-ին Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր կանցկացվեն։
«Ժամը 12։00-ից քայլերթ կանցկացվի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ժամը 14։00-ին` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում, 14։ 30ին Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում»,– նշված է հաղորդագրության մեջ։
14 սեպտեմբերի 2021, 21:58
Բացի այդ, որ 09։00-ին բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։
Իսկ Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00 –ին։ Կառավարությունն ընդգծում է, որ հրապարակի մուտքը ազատ է լինելու։
Հիշեցնենք` ավելի վաղ
հայտարարվել էր, որ Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու։
17 սեպտեմբերի 2021, 20:13
Ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։
Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։
Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։