https://arm.sputniknews.ru/20210920/holandiajum-hogepes-anaroghj-tghamardy-erku-haj-kananc-e-spanel--33453856.html
Հոլանդիայում հոգեպես անառողջ տղամարդը երկու հայ կանանց է սպանել
Հոլանդիայում հոգեպես անառողջ տղամարդը երկու հայ կանանց է սպանել
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 17-ի առավոտյան 28-ամյա տղամարդը դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակել անցորդների վրա։ 20.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-20T13:29+0400
2021-09-20T13:29+0400
2021-09-20T13:31+0400
սպանություն
հայ
նիդեռլանդներ
հոլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1739/07/17390777_0:151:1600:1051_1920x0_80_0_0_c3b51b4d5536bd5f7c964cfad3e6ef0a.jpg
Նիդեռլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում օրեր առաջ կատարված սպանության զոհ են դարձել երկու հայ կանայք։ Այս մասին հայտնում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հոլանդիայի կառույցը (AGBU Holland)։ Սպանված երկու կանայք Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամներ էին` 72-ամյա Մարալ Տէր Մովսեսյանը, ով նաև Կանանց կոմիտեի նախագահն էր և կոմիտեի անդամ, 50-ամյա Ծնունդ Կարտանակյանը։ Հ.Բ.Ը.Մ վարչությունը խորը ցավակցություններ է հայտնում հանգուցեալների ընտանիքներին ու հարազատներին։ «Նրանց հիշատակն անթառամ կմնա Ալմելոի հայ համայնքի մեջ»,– ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք` հանցագործությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ի առավոտյան Հոլանդիայի Ալմելո քաղաքում։ 28-ամյա տղամարդը, ով ավելի ուշ պարզվել էր, որ հոգեկան խնդիրներ ունի, վաղ առավոտյան դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակոցներ արձակել անցորդների ուղղությամբ։ Ավելի վաղ տղամարդը մի քանի անգամ տարբեր խնդիրներով ընդունվել էր հոգեկան առողջության հաստատություններ, բայց ամեն անգամ ազատ էր արձակվել։ Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել նաև սեպտեմբերի սկզբին, երբ նա հերթական նոպայի մեջ էր եղել, բայց դարձյալ ազատ էր արձակվել։
https://arm.sputniknews.ru/20210920/hradzgutjun-u-zvoher-permi-hamalsaranum-33451329.html
նիդեռլանդներ
հոլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1739/07/17390777_0:0:1600:1200_1920x0_80_0_0_86fd9038ba8b23c288fe9da36c7be003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, հայ, նիդեռլանդներ, հոլանդիա
սպանություն, հայ, նիդեռլանդներ, հոլանդիա
Հոլանդիայում հոգեպես անառողջ տղամարդը երկու հայ կանանց է սպանել
13:29 20.09.2021 (Թարմացված է: 13:31 20.09.2021) Սեպտեմբերի 17-ի առավոտյան 28-ամյա տղամարդը դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակել անցորդների վրա։
Նիդեռլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում օրեր առաջ կատարված սպանության զոհ են դարձել երկու հայ կանայք։ Այս մասին հայտնում է
Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հոլանդիայի կառույցը (AGBU Holland)։ Սպանված երկու կանայք Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամներ էին` 72-ամյա Մարալ Տէր Մովսեսյանը, ով նաև Կանանց կոմիտեի նախագահն էր և կոմիտեի անդամ, 50-ամյա Ծնունդ Կարտանակյանը։ Հ.Բ.Ը.Մ վարչությունը խորը ցավակցություններ է հայտնում հանգուցեալների ընտանիքներին ու հարազատներին։ «Նրանց հիշատակն անթառամ կմնա Ալմելոի հայ համայնքի մեջ»,– ասված է հաղորդագրության մեջ։
20 սեպտեմբերի 2021, 11:51
Հիշեցնենք` հանցագործությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ի առավոտյան Հոլանդիայի Ալմելո քաղաքում։ 28-ամյա տղամարդը, ով ավելի ուշ պարզվել էր, որ հոգեկան խնդիրներ ունի, վաղ առավոտյան դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակոցներ արձակել անցորդների ուղղությամբ։
Ավելի վաղ տղամարդը մի քանի անգամ տարբեր խնդիրներով ընդունվել էր հոգեկան առողջության հաստատություններ, բայց ամեն անգամ ազատ էր արձակվել։ Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել նաև սեպտեմբերի սկզբին, երբ նա հերթական նոպայի մեջ էր եղել, բայց դարձյալ ազատ էր արձակվել։