https://arm.sputniknews.ru/20210919/hanun-lav-apagaji-gjumrium-rd-qaghaqacinery-qvearkum-en-petdumaji-yntrutjunnerin-33429046.html
Հանուն լավ ապագայի. Գյումրիում ՌԴ քաղաքացիները քվեարկում են Պետդումայի ընտրություններին
Հանուն լավ ապագայի. Գյումրիում ՌԴ քաղաքացիները քվեարկում են Պետդումայի ընտրություններին
Sputnik Արմենիա
Գյումրիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները: 19.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-19T14:47+0400
2021-09-19T14:47+0400
2021-09-19T14:52+0400
ռուսաստան
գյումրի
ընտրություններ
շիրակի մարզ
գյումրու 102–րդ ռազմաբազա
պետդումա
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33427452_0:143:1522:999_1920x0_80_0_0_e9e2a8833f4222c7c4492871bde0ec41.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր առավոտ վաղ, ինչպես նախատեսված է ընտրական օրենսգրքով, Գյումրիում` ՌԴ հյուպատոսության տարածքում գտնվող թիվ 8031 ընտրատեղամասում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները:ՀՀ-ում գործում է 6 ընտրատեղամաս, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով. ԿոպիրկինԳյումրիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները: ՌԴ քաղաքացի Արտուշ Սահակյանն առաջիններից էր, որ տեղամասը բացվելուն պես շտապել էր իր քաղաքացիական պարտքը կատարել:«Սիզրանում եմ բնակվում, հիմա Հայաստանում հյուր եմ եկել թոռնիկներիս ու չէի կարող չգալ ու չմասնակցել ընտրություններին: Կատարել եմ ընտրություն հանուն ՌԴ պայծառ ապագայի»,-նշեց 80-ամյա Արտուշ Սահակյանը:ՌԴ շատ քաղաքացիներ Գյումրիում են աշխատանքի բերումով:»"Իրկուտսկի բնակիչ եմ ու այս պահին աշխատում եմ ավիաբազայում: Շուտով վերադառնալու եմ հայրենիք ու շատ լավ է, որ կա այս հնարավորությունը՝ Հայաստանում իմ՝ ՌԴ քաղաքացու պարտքս կատարելու: Ի վերջո, սա մեր երեխաների ապագան է: Ինչպիսի ընտրություն կատարենք, այդպես էլ մեր երեխաները կապրեն:Հուսամ`ամեն ինչ լավ կլինի»,-նշեց Նիկոլայ Շիպիլովը:Հայաստանում գործող 6 ընտրատեղամասերից4-ը գտնվում են Շիրակի մարզում՝ որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։ՌԴ քաղաքացիները Երևանում քվեարկում են Պետդումայի ընտրություններին. տեսանյութ«Հեռավար ուղեկալների համար գործել են նաև շրջիկ հանձնաժողովներ: Իսկ հյուպատոսարանի տարածքում գործող տեղամասը բացվեց այսօր ժամը 8:00-ին: Ամեն ինչ նորմալ ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտքի հանդեպ: Ժամը 11-ի դրությամբ արդեն ավելի քան 100 մարդ քվեարկել էր, վստահ եմ` այդ թիվը օրվա ընթացքում կավելանա »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:Ի դեպ, համավարակի կանոններից ելնելով, մինչ տեղամաս մտնելը քաղաքացիները ջերմաչափվում են, դնում ձեռնոցներ ու դիմակ, իսկ տեղամասում պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը: Քանի որ համավարակի պատճառով ընտրություններն անցկացվում նաև առցանց տարբերակով, մինչ իրենց քվեաթերթիկները լրացնելը քաղաքացիները ստորագրում էին հայտարարություն, որ այս ընթացքում այլ տեղամասում կամ առցանց ընտրությունների չեն մասնակցել։
գյումրի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33427452_0:0:1522:1142_1920x0_80_0_0_a4e1b9690fd705fc7312a21606a1e9a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գյումրի, ընտրություններ, շիրակի մարզ, գյումրու 102–րդ ռազմաբազա, պետդումա, քվեարկություն
ռուսաստան, գյումրի, ընտրություններ, շիրակի մարզ, գյումրու 102–րդ ռազմաբազա, պետդումա, քվեարկություն
Հանուն լավ ապագայի. Գյումրիում ՌԴ քաղաքացիները քվեարկում են Պետդումայի ընտրություններին
14:47 19.09.2021 (Թարմացված է: 14:52 19.09.2021) Գյումրիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր առավոտ վաղ, ինչպես նախատեսված է ընտրական օրենսգրքով, Գյումրիում` ՌԴ հյուպատոսության տարածքում գտնվող թիվ 8031 ընտրատեղամասում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները:
Գյումրիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները: ՌԴ քաղաքացի Արտուշ Սահակյանն առաջիններից էր, որ տեղամասը բացվելուն պես շտապել էր իր քաղաքացիական պարտքը կատարել:
«Սիզրանում եմ բնակվում, հիմա Հայաստանում հյուր եմ եկել թոռնիկներիս ու չէի կարող չգալ ու չմասնակցել ընտրություններին: Կատարել եմ ընտրություն հանուն ՌԴ պայծառ ապագայի»,-նշեց 80-ամյա Արտուշ Սահակյանը:
ՌԴ շատ քաղաքացիներ Գյումրիում են աշխատանքի բերումով:»"Իրկուտսկի բնակիչ եմ ու այս պահին աշխատում եմ ավիաբազայում: Շուտով վերադառնալու եմ հայրենիք ու շատ լավ է, որ կա այս հնարավորությունը՝ Հայաստանում իմ՝ ՌԴ քաղաքացու պարտքս կատարելու: Ի վերջո, սա մեր երեխաների ապագան է: Ինչպիսի ընտրություն կատարենք, այդպես էլ մեր երեխաները կապրեն:Հուսամ`ամեն ինչ լավ կլինի»,-նշեց Նիկոլայ Շիպիլովը:
Հայաստանում գործող 6 ընտրատեղամասերից4-ը գտնվում են Շիրակի մարզում՝ որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
«Հեռավար ուղեկալների համար գործել են նաև շրջիկ հանձնաժողովներ: Իսկ հյուպատոսարանի տարածքում գործող տեղամասը բացվեց այսօր ժամը 8:00-ին: Ամեն ինչ նորմալ ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտքի հանդեպ: Ժամը 11-ի դրությամբ արդեն ավելի քան 100 մարդ քվեարկել էր, վստահ եմ` այդ թիվը օրվա ընթացքում կավելանա »,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
Ի դեպ, համավարակի կանոններից ելնելով, մինչ տեղամաս մտնելը քաղաքացիները ջերմաչափվում են, դնում ձեռնոցներ ու դիմակ, իսկ տեղամասում պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը:
Քանի որ համավարակի պատճառով ընտրություններն անցկացվում նաև առցանց տարբերակով, մինչ իրենց քվեաթերթիկները լրացնելը քաղաքացիները ստորագրում էին հայտարարություն, որ այս ընթացքում այլ տեղամասում կամ առցանց ընտրությունների չեն մասնակցել։