https://arm.sputniknews.ru/20210919/hajastani-taratsqvov-gjanja-nakhijevan-chverter-misht-eghel-en-qaghaviaciaji-kvomite-33427852.html
Հայաստանի տարածքով Գյանջա-Նախիջևան չվերթեր միշտ եղել են. Քաղավիացիայի կոմիտե
Հայաստանի տարածքով Գյանջա-Նախիջևան չվերթեր միշտ եղել են. Քաղավիացիայի կոմիտե
Sputnik Արմենիա
Հայաստանի տարածքով թռիչքները, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդմամբ, ժամանակավորապես դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ժամանակ։ 19.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-19T14:05+0400
2021-09-19T14:05+0400
2021-09-19T14:06+0400
հայաստան
թուրքիա
ադրբեջան
նախիջևան
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629454_0:37:1600:937_1920x0_80_0_0_ae8b529b1636030e013816498703d2cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ օդային տարածքով "Turkish Airlines" ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից:Սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ է կատարել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել են, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն է, սակայն ստել են. նման չվերթ գրանցվել է նաև մայիսին:«Թռիչքների իրականացումը կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում՝ պայմանավորված Ադրբեջանի և ՀՀ կողմից օդային տարածքի որոշ հատվածներ փակելու պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։Փաստորեն, ադրբեջանական ինքնաթիռների համար երկինքը նույնպես բաց է։Նշենք, սակայն, որ ադրբեջանական ընկերությունները Նախիջևան են թռչում Իրանի տարածքով։ Ու բազմաթիվ թուրքական ընկերություններ նախընտրում են շրջանցել Հայաստանի տարածքն ու Ադրբեջան են մեկնում Վրաստանի տարածքով։Թուրքիայի արգելքն ազդում է հայկական ընկերությունների թռիչքների գնի և տևողության վրաԻ դեպ, Թուրքիան այժմ հրաժարվում է իր օդային տարածքը տրամադրել հայկական ավիաընկերություններին։
https://arm.sputniknews.ru/20210913/patmakan-chvert-bakvi-hamar-turkia-hayastan-28998549.html
թուրքիա
ադրբեջան
նախիջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629454_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dd338e447119b6d778cebfe594f1c213.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ադրբեջան, նախիջևան, չվերթ, թռիչք
հայաստան, թուրքիա, ադրբեջան, նախիջևան, չվերթ, թռիչք
Հայաստանի տարածքով Գյանջա-Նախիջևան չվերթեր միշտ եղել են. Քաղավիացիայի կոմիտե
14:05 19.09.2021 (Թարմացված է: 14:06 19.09.2021) Հայաստանի տարածքով թռիչքները, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդմամբ, ժամանակավորապես դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ օդային տարածքով "Turkish Airlines" ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից:
Սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ է կատարել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել են, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն է, սակայն ստել են. նման չվերթ գրանցվել է նաև մայիսին:
13 սեպտեմբերի 2021, 22:11
«Թռիչքների իրականացումը կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում՝ պայմանավորված Ադրբեջանի և ՀՀ կողմից օդային տարածքի որոշ հատվածներ փակելու պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։
Հարցին, թե երբ է Հայաստանի կողմից նման թռիչքների թույլտվություն տրվել, կոմիտեից պատասխանել են, որ միջազգային պահանջների համաձայն` տարանցիկ չվերթեր իրականացնելու համար թույլտվություն չի պահանջվում: Ուստի, Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։
Փաստորեն, ադրբեջանական ինքնաթիռների համար երկինքը նույնպես բաց է։
Նշենք, սակայն, որ ադրբեջանական ընկերությունները Նախիջևան են թռչում Իրանի տարածքով։ Ու բազմաթիվ թուրքական ընկերություններ նախընտրում են շրջանցել Հայաստանի տարածքն ու Ադրբեջան են մեկնում Վրաստանի տարածքով։
Ի դեպ, Թուրքիան այժմ հրաժարվում է իր օդային տարածքը տրամադրել հայկական ավիաընկերություններին։