https://arm.sputniknews.ru/20210919/arevik-azgajin-parki-hrdehy-sharunakvum-e-depqi-vajr-e-meknel-3-martakan-hashvark-33421272.html
"Արևիկ" ազգային պարկի հրդեհը շարունակվում է. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
"Արևիկ" ազգային պարկի հրդեհը շարունակվում է. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ 19.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-19T10:18+0400
2021-09-19T10:18+0400
2021-09-19T10:30+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
հրդեհ
սյունիք
«արևիք» ազգային պարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33421470_0:104:1100:723_1920x0_80_0_0_3fc4741663990782e474566ba617059f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. "Արևիկ" ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 15–ին բռնկված հրդեհը շարունակվում է։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ "Արևիկ" ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ "Արևիկ" ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ "Արևիկ" ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և "Մեղրու ՃՇՇՁ" ՍՊԸ-ի 10 աշխատակից։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 24 փրկարար ծառայող։Այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ:Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։Սեպտեմբերի 18-ին "Արևիկ" ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
https://arm.sputniknews.ru/20210916/nojan-gortsaranum-hrdeh-e-brnkvel-depqi-vajrum-4-martakan-hashvark-e-ashxatum-33337609.html
սյունիք
«արևիք» ազգային պարկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33421470_0:1:1100:826_1920x0_80_0_0_ae3ae2f82aad08563ce180b403beccd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), հրդեհ, սյունիք, «արևիք» ազգային պարկ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), հրդեհ, սյունիք, «արևիք» ազգային պարկ
"Արևիկ" ազգային պարկի հրդեհը շարունակվում է. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
10:18 19.09.2021 (Թարմացված է: 10:30 19.09.2021) Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. "Արևիկ" ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 15–ին բռնկված հրդեհը շարունակվում է։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ
մամուլի ծառայությունից, այսօր հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ "Արևիկ" ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ "Արևիկ" ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ "Արևիկ" ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։
Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով "Արևիկ" ազգային պարկի
տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և "Մեղրու ՃՇՇՁ" ՍՊԸ-ի 10 աշխատակից։
16 սեպտեմբերի 2021, 17:33
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 24 փրկարար ծառայող։
Այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Սեպտեմբերի 18-ին "Արևիկ" ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։