https://arm.sputniknews.ru/20210917/pativ-unem-khmbakcutjuny-hajtararel-e-inch-en-anelu-irenc-hasaneliq-pargevavtsharvov-33365100.html
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է` ինչ են անելու իրենց հասանելիք պարգևավճարով
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է` ինչ են անելու իրենց հասանելիք պարգևավճարով
Sputnik Արմենիա
ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում: 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T13:27+0400
2021-09-17T13:27+0400
2021-10-05T11:09+0400
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
պարգևավճար
պարգևատրում
արցախյան պատերազմ
հայտարարություն
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/1461/35/14613597_0:83:1600:983_1920x0_80_0_0_ae4d7d9c6e8ad8479a83d6851711aecc.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:Պարգևավճարները եղել են, կան և կլինեն. ՔՊ–ի պատգամավորը դրա մեջ վատ բան չի տեսնում«Պատիվ ունեմ»–ը հիշեցնում է, որ արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, շատերը կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, կան տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:Այս ամենը հաշվի առնելով, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարներն ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը:Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ պետական ապարատի բոլոր աշխատակիցներն Անկախության օրվա առիթով պարգևավճար են ստացել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարից, և այն կա՛մ կվերադարձնեն ՀՀ պետական բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ մարզերում կիրականացնեն որևէ ծրագիր։Նա նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։
https://arm.sputniknews.ru/20210917/azh-patgamavvornern-ajsor-pargevavtsharner-en-stacel-hajastany-hrazharvum-e-gumaric-33360974.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1461/35/14613597_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d327223ac2b978e15d08593ea6ea06be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), պատգամավոր, պարգևավճար, պարգևատրում, արցախյան պատերազմ, հայտարարություն, «պատիվ ունեմ» դաշինք
աժ (ազգային ժողով), պատգամավոր, պարգևավճար, պարգևատրում, արցախյան պատերազմ, հայտարարություն, «պատիվ ունեմ» դաշինք
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է` ինչ են անելու իրենց հասանելիք պարգևավճարով
13:27 17.09.2021 (Թարմացված է: 11:09 05.10.2021) ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:
«Պատիվ ունեմ»–ը հիշեցնում է, որ արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, շատերը կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, կան տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
17 սեպտեմբերի 2021, 12:05
Այս ամենը հաշվի առնելով, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարներն ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ պետական ապարատի բոլոր աշխատակիցներն Անկախության օրվա առիթով պարգևավճար են ստացել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարից, և այն կա՛մ կվերադարձնեն ՀՀ պետական բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ մարզերում կիրականացնեն որևէ ծրագիր։
Նա նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։