https://arm.sputniknews.ru/20210917/mirzvojann-u-hndkastani-artgvortsnakharary-pajmanavvorvatsutjun-en-dzerq-berel-dushanbeum-33357260.html
Միրզոյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Դուշանբեում
Միրզոյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Դուշանբեում
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը: 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T10:20+0400
2021-09-17T10:20+0400
2021-10-09T12:56+0400
հայաստան
արարատ միրզոյան
հնդկաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/11/33357056_0:0:1601:901_1920x0_80_0_0_15c5c4d85ccd029a48a34c0ba474d9c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Արտգործնախարարները համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել։Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:Նախարարները գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:Զրուցակիցները քննարկել են նաև "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը:Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/11/33357056_74:0:1497:1067_1920x0_80_0_0_dd6e5aa6598928edaacd368e499a2fb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, հնդկաստան
հայաստան, արարատ միրզոյան, հնդկաստան
Միրզոյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Դուշանբեում
10:20 17.09.2021 (Թարմացված է: 12:56 09.10.2021) ՀՀ արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Արտգործնախարարները համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:
Նախարարները գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը:
Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:
Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։