https://arm.sputniknews.ru/20210917/khaghaghapahnern-apahvovum-en-bjjajin-kapi-ashtarak-tanvogh-tshanaparhi-karucman-anvtangutjuny-33360131.html
Խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի կառուցման անվտանգությունը
Խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի կառուցման անվտանգությունը
Sputnik Արմենիա
Բջջային կապի աշտարակը սահմանազատման գծի մոտ է գտնվում ու կանոնավոր սպասարկում է պահանջում: 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T11:50+0400
2021-09-17T11:50+0400
2021-09-17T11:51+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791130_0:0:1201:676_1920x0_80_0_0_170b27a823f00769aeb7978fdd12c7fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:Նշվում է, որ բջջային կապի աշտարակը սահմանազատման գծի մոտ է գտնվում ու կանոնավոր սպասարկում է պահանջում: Տեղական իշխանությունը որոշել է տվյալ օբյեկտի սպասարկման նպատակով գրունտային ճանապարհ կառուցել և անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին:Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրն Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովում:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210916/sadrich-gvortsvoghutjunneri-kankhargelum-rus-khaghaghapahnern-arcakhum-varzhanq-en-arel-33313848.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791130_130:0:1033:677_1920x0_80_0_0_e7f2766b7052a3891ce170ef7a2953f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում
արցախ, խաղաղապահներն արցախում
Խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի կառուցման անվտանգությունը
11:50 17.09.2021 (Թարմացված է: 11:51 17.09.2021) Բջջային կապի աշտարակը սահմանազատման գծի մոտ է գտնվում ու կանոնավոր սպասարկում է պահանջում:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Նշվում է, որ բջջային կապի աշտարակը սահմանազատման գծի մոտ է գտնվում ու կանոնավոր սպասարկում է պահանջում: Տեղական իշխանությունը որոշել է տվյալ օբյեկտի սպասարկման նպատակով գրունտային ճանապարհ կառուցել և անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին:
16 սեպտեմբերի 2021, 09:25
Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրն Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: