https://arm.sputniknews.ru/20210917/iranakan-andznagrervov-adrbejancineri-arcakhum-ashkhatelu-lurn-irakan-che-arcakhi-aats-33390004.html
Իրանական անձնագրերով ադրբեջանցիների` Արցախում աշխատելու լուրն իրական չէ. Արցախի ԱԱԾ
Իրանական անձնագրերով ադրբեջանցիների` Արցախում աշխատելու լուրն իրական չէ. Արցախի ԱԱԾ
Sputnik Արմենիա
Արցախի ԱԱԾ–ն վստահեցնում է, որ հետախուզական գործունեության բացահայտման ուղղությամբ հայաստանյան գործընկերների հետ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ։ 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T20:20+0400
2021-09-17T20:20+0400
2021-09-17T20:31+0400
արցախի աած
արցախ
հայաստան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1d/26970240_0:84:1600:984_1920x0_80_0_0_571b264a47b31ef116167a0b38398df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։«Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում»,–նշված է հաղորդագրության մեջ։Միաժամանակ, ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակցել Արցախում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։Կառույցից վստահեցնում են, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում հայաստանյան գործընկերների հետ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։Նշենք, որ իրանական անձնագրերով անձանց մասին այսօր գրել էր «Հրապարակ» թերթը։ Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը թերթի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում: Հարցին, թե կասկածներ կան, որ իրանական անձնագրերով Արցախ տեղափոխված ադրբեջանցիներ են, ասել է․ «Հարցրեք կառուցապատող ընկերությանը, կառավարությանը, իրենք թող էդ բոլոր հարցերին պատասխանեն։ Ես նման իրավասություն չունեմ»։Թերթին չէր հաջողվել կապ հաստատել Արցախի քաղշիննախարարի և նախագահի մամուլի խոսնակի հետ։Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես հերքել էր այս լուրը։
https://arm.sputniknews.ru/20210915/petq-e-goh-linenq-vor-hajkakan-meqenaneric-adrbejancinery-turq-chen-vercnum-ghazarjan--33302123.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1d/26970240_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5f8f89a3748dc97fedc58811569427ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի աած, արցախ, հայաստան, ադրբեջանցի
արցախի աած, արցախ, հայաստան, ադրբեջանցի
Իրանական անձնագրերով ադրբեջանցիների` Արցախում աշխատելու լուրն իրական չէ. Արցախի ԱԱԾ
20:20 17.09.2021 (Թարմացված է: 20:31 17.09.2021) Արցախի ԱԱԾ–ն վստահեցնում է, որ հետախուզական գործունեության բացահայտման ուղղությամբ հայաստանյան գործընկերների հետ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակցել Արցախում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։
15 սեպտեմբերի 2021, 18:45
Կառույցից վստահեցնում են, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում հայաստանյան գործընկերների հետ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։
Նշենք, որ իրանական անձնագրերով անձանց մասին այսօր գրել էր «Հրապարակ» թերթը։ Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը թերթի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում: Հարցին, թե կասկածներ կան, որ իրանական անձնագրերով Արցախ տեղափոխված ադրբեջանցիներ են, ասել է․
«Հարցրեք կառուցապատող ընկերությանը, կառավարությանը, իրենք թող էդ բոլոր հարցերին պատասխանեն։ Ես նման իրավասություն չունեմ»։
Թերթին չէր հաջողվել կապ հաստատել Արցախի քաղշիննախարարի և նախագահի մամուլի խոսնակի հետ։