https://arm.sputniknews.ru/20210917/bvolvor-tshanaparhnery-petq-e-liarzheq-gvortsen-pvokhvarchapety-gvoriskapani-masin-33364231.html
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին
Sputnik Արմենիա
Մհեր Գրիգորյանի խոսքով` եթե Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը չկարգավորվի, ապա դա տնտեսության վրա ազդեցություն կունենա։ 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T13:15+0400
2021-09-17T13:15+0400
2021-09-17T13:19+0400
հայաստան
մհեր գրիգորյան
կապան
ճանապարհ
գորիս
https://cdn.am.sputniknews.ru/img/2089/39/20893916_0:0:1600:901_1920x0_80_0_0_434f0c3579580f7dab509bbdcf1be840.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը կնվազի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Կարճաժամկետ հեռանկարում խոսքը Տաթևով անցնող ճանապարհի մասին է (որի մի մասը դեռ ասֆալտապատված չէ), երկարաժամկետ հեռանկարում`Հյուսիս-հարավ ճանապարհի, որը շրջանցում է Կապանը և Գորիսը, Քաջարանից գնում է անմիջապես դեպի Սիսիան:«Այս հատվածի համար նախագծային փաստաթղթերն արդեն կազմված են, սակայն դրա կառուցումը կտևի որոշակի ժամանակ՝ հաշվի առնելով, որ այստեղ անհրաժեշտ է կառուցել մի քանի թունել: Այնուամենայնիվ, այս նախագիծը չի կարող հետաձգվել»,– շեշտեց Գրիգորյանը:Պատասխանելով փոխվարչապետների մակարդակով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներին վերաբերող հարցին ՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:«Երկաթուղիների բացման վերաբերյալ որոշումները մի փոքր ավելի լավ տեսանելի էին, ինչը չի կարելի ասել մայրուղիների մասին: Բայց այսպես թե այնպես մենք խոսում ենք երթուղիների համապարփակ ապաշրջափակման մասին, ոչ թե միայն մեկ ուղղության», - ավելացրեց Գրիգորյանը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար:Իրանական բեռանատարները խցանվել են Սյունիքում. տեսանյութ
https://arm.sputniknews.ru/20210916/sjuniqum-adrbejancinery-khakhtum-en-hajastani-u-irani-qaghaqacineri-iravunqnery-mip-33353384.html
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2089/39/20893916_138:0:1557:1064_1920x0_80_0_0_026a5c988e49fe62cd8a7594e7899f2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր գրիգորյան, կապան, ճանապարհ, գորիս
հայաստան, մհեր գրիգորյան, կապան, ճանապարհ, գորիս
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին
13:15 17.09.2021 (Թարմացված է: 13:19 17.09.2021) Մհեր Գրիգորյանի խոսքով` եթե Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը չկարգավորվի, ապա դա տնտեսության վրա ազդեցություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը կնվազի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Եթե ճանապարհի խնդիրները չլուծվեն, դա կազդի երկրի տնտեսության վրա: Այլընտրանքային ենթակառուցվածքային լուծումները կհավասարակշռեն իրավիճակը», - հավելեց Գրիգորյանը:
Կարճաժամկետ հեռանկարում խոսքը Տաթևով անցնող ճանապարհի մասին է (որի մի մասը դեռ ասֆալտապատված չէ), երկարաժամկետ հեռանկարում`Հյուսիս-հարավ ճանապարհի, որը շրջանցում է Կապանը և Գորիսը, Քաջարանից գնում է անմիջապես դեպի Սիսիան:
«Այս հատվածի համար նախագծային փաստաթղթերն արդեն կազմված են, սակայն դրա կառուցումը կտևի որոշակի ժամանակ՝ հաշվի առնելով, որ այստեղ անհրաժեշտ է կառուցել մի քանի թունել: Այնուամենայնիվ, այս նախագիծը չի կարող հետաձգվել»,– շեշտեց Գրիգորյանը:
Պատասխանելով փոխվարչապետների մակարդակով
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներին վերաբերող հարցին ՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:
16 սեպտեմբերի 2021, 23:07
«Երկաթուղիների բացման վերաբերյալ որոշումները մի փոքր ավելի լավ տեսանելի էին, ինչը չի կարելի ասել մայրուղիների մասին: Բայց այսպես թե այնպես մենք խոսում ենք երթուղիների համապարփակ ապաշրջափակման մասին, ոչ թե միայն մեկ ուղղության», - ավելացրեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: