00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում

© Sputnik / Asatur YesayantsДети фотографируются на фоне баннера на предвыборном агитационном митинге партии "Гражданский договор" на площади Республики (17 июня 2021). Еревaн
Дети фотографируются на фоне баннера на предвыборном агитационном митинге партии Гражданский договор на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բազմաթիվ երկրներում և հասարակություններում պարբերաբար փորձել են ստեղծել այնպիսի հասարակարգ, որը կապահովի համընդհանուր հավասարությունը, ազատությունը, անվտանգությունը, ունեցվածքի անձեռնմխելիությունը, և, վերջապես, պարզապես մարդկային երջանկությունը։
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
Հրաշալի նպատակ, որի իրականացման համար գոյություն ունի շատ կարճ և արդյունավետ ուղի։ Այո′, հենց մեր սեփական փորձով ենք մի քանի տարի առաջ համոզվել, որ այդ ուղին հեղափոխությունն է։
Հետո գալիս է երկրորդ փուլը՝ այն բոլոր լավ բաները, հանուն որոնց պայքարել եմ հեղափոխության ժամանակ, պետք է պաշտոնապես ամրագրվեն օրենսդրորեն։
Համաձայնե′ք` շատ հաճելի փուլ է՝ ինչքան լավ բան կա աշխարհում, կարող ես գրել Մարդու իրավունքների հռչակագրում կամ Սահմանադրությունում։
Отель на Мальдивах - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Թողեք, թողեք մի անգամ էլ սիրտակի պարեն հունական կղզիներում
Միայն լսեք, թե ինչեր էին գրել ֆրանսիացիները 18-րդ դարի ամենավերջին տեղի ունեցած Մեծ հեղափոխության ժամանակ։
«Հասարակության նպատակը բոլորի երջանկությունն է։ Մարդիկ հավասար են իրենց բնույթով և օրենքի առջև։ Ազատության բարոյական սահմանը հետևյալ դրույթն է՝ «Մի′ վարվիր ուրիշի հանդեպ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ ինքը վարվեր քեզ հետ»։
Մանավանդ այս վերջին հորդորը կարծես Աստվածաշնչից, տասը պատվիրաններից վերցված լինի՝ «մի′ սպանիր», որովհետեւ եթե քեզ մոտ այսինչին սպանելու անհագ ցանկություն է առաջանում, այդ նույն ցանկությունը դիմացինի մոտ էլ կարող է առաջանալ, և, ի վերջո, ամեն ինչ արյունալի քաոսի կվերածվի։
​Եվ սկսվում է հեղափոխության երևի թե ամենաբարդ փուլը, որը, թերևս, կարելի է անվանել նաև իրականության պրագմատիկ իմաստավորման փուլ։ Կներեք՝ իսկ ո՞վ է իրականացրել հեղափոխությունը, կամ ո՞վ է հաղթել ընտրություններում։
Ինչպե՞ս են կարողանում տաղանդով աչքի չընկնող քաղաքական գործիչները շահել ընտրողների սիրտը
Եթե այդ տիտանական աշխատանքը կատարել եմ ես՝ համախոհներիս հետ միասին, իսկ ինձ ընդդիմացողները միայն քննադատել ու հայհոյել են մեզ, ինչո՞ւ պիտի նրանք էլ հավասարապես երջանիկ լինեն կամ օգտվեն հեղափոխության ընձեռած հնարավորություններից։
Նրանցից ոմանք պետք է հայտնվեն ճաղերի հետևում, ոմանք էլ զգան եթե ոչ մեր պողպատե մուրճերի, ապա գոնե մեր նետած շշերի հարվածները։
Մենք հո լավ գիտենք, որ հենց նախկիններն են կրում այս վերջին երեք տասնամյակներում ի հայտ եկած բոլոր արատավոր երեւույթների մեղավորությունը։ Եվ պատիժը պիտի անխուսափելի լինի։
Եվ Մեծ հեղափոխությունն իրականացնողներն ուղիղ 328 տարի առաջ՝ 1793 թվականի սեպտեմբերի 17-ին, ընդունեցին աննախադեպ մի փաստաթուղթ, որը կոչվում էր դեկրետ կասկածելիների մասին։
Ամենայն մանրամասնությամբ, կետ առ կետ, նկարագրվում էր, թե ովքեր են կասկածելիները։ Այն քաղաքացիները, որոնք իրենց վարքագծով կամ կապերով, ճառերով կամ գրվածքներով դրսևորել են իրենց իբրև բռնապետության կողմնակիցներ և ազատության թշնամիներ։
Այն քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները, որոնք, էստեղ խնդրում եմ հատուկ ուշադրություն՝ մշտապես չեն ցուցադրել իրենց կապվածությունը հեղափոխությանը։
Депутаты блока Айастан во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Վրաստանն ավարտվեց, մտանք Հայաստան, կամ ինչպես են ընդդիմանում հայերն ու վրացիները
Համաձայնե′ք, այս ձևակերպումն ուղղակի գլուխգործոց է՝ «մշտապես չեն ցուցադրել իրենց կապվածությունը հեղափոխությանը»։ Այսինքն, ի՞նչ պիտի անեի, բոլորից բա՞րձր վանկարկեի ինչ-որ մարդու անուն հանրահավաքների ժամանակ, Facebook–ում անընդհատ կռի՞վ տայի ցանկացած մեկի հետ, ով կհանդգնի թթու խոսք ասել հանճարեղ առաջնորդին, միշտ անվերապահորեն քվեարկեի բարեկամներիս ու ընկերներիս "կասկածելիներ" անվանող քաղաքական ուժի ներկայացուցիչների օգտի՞ն։ Ինչևէ, այս դեկրետի իրականացման հետևանքներն ահավոր էին։
Ըստ որոշ տվյալների` մոտ երկու տարում բանտերում հայտնվեց 400 հազար մարդ, շատերը մահացան համաճարակից և սովից, գլխատվեց ավելի քան 3 հազար կասկածելի քաղաքացի։
Բայց երևի թե ամենասարսափելին այն էր, որ հանրության մի զգալի մասը, նույնիսկ հրաշալի հասկանալով, որ իշխանության եկածները հրեշավոր բաներ են անում, միևնույն է, միանշանակ պաշտպանում էր այդ իշխանությանը։
Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին
Պատմաբանները սա էլ են օրինաչափ համարում՝ առաջարկելով անկեղծորեն պատասխանել շատ պարզ մի հարցի. եթե դուք ունեք երկընտրանք՝ հայտնվել կասկածվողների շարքերում դրանից բխող բոլոր տխուր, միգուցե նույնիսկ ողբերգական հետևանքներով կամ հակառակը՝ անդամագրվել այն մարդկանց շարքերին, որոնց կամքից է կախված՝ ճանաչե՞լ որևէ մեկին կասկածվող, թե՞ ոչ։ Դուք ո՞ր տարբերակը կընտրեիք։
Չգիտեմ՝ արդյոք գոնե մի փոքր ավելի հասկանալի դարձա՞վ , թե ցանկացած հեղափոխությունից հետո որտեղից է անմիջապես հայտնվում այն մարդկանց հսկա, իրոք հսկա բանակը, որոնց միակ նպատակը ամենևին իրենց երկրի սահմանների պաշտպանությունը կամ թշնամու դեմն առնելը չէ, այլ բղավելը. «Բռնե′ք այս քաղաքացուն ու խստագույնս պատժեք նրան։ Նա հենց այն կասկածելին է»։
Լրահոս
0