https://arm.sputniknews.ru/20210916/katnamterq-artadrvoghnery-stipvats-klinen-gnvordin-tshshmartutjunn-asel-33316642.html
Կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն գնորդին ճշմարտությունն ասել
Կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն գնորդին ճշմարտությունն ասել
Sputnik Արմենիա
Կառավարությունն առաջարկում է նաև տուգանել սպառողներին մոլորեցնող անբարեխիղճ արտադրողներին։ 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T11:03+0400
2021-09-16T11:03+0400
2021-09-16T11:13+0400
հայաստան
հհ կառավարություն
կաթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_0:0:1600:901_1920x0_80_0_0_b43a481e230e7cefec46bb423b9b3e97.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կաթնային ճարպի (յուղի) փոխարինիչով արտադրված կաթնամթերքն առևտրի կետերում կդրվի բնական յուղով արտադրված կաթնամթերքից առանձին, արտադրողն էլ պարտավոր կլինի տեսանելի տեղում ու ընթեռնելի գրել, որ կաթնամթերքում յուղի փոխարինիչ է կիրառել։ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց "Առևտրի և ծառայությունների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Նույն նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքում։ Դրանց համաձայն` անբարեխիղճ արտադրողն առաջին անգամ կստանա նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելիս` յուրաքանչյուր անգամ 30 000 դրամ տուգանք։Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության մեջ փոխարինիչների կիրառման ու սպառողներին մոլորեցնելու տարածված մեխանիզմի մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստում` հանձնարարելով համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։
https://arm.sputniknews.ru/20210804/katnamterq-shuka-xaxtumner-bazmabnuyt-satm-28547327.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_173:0:1593:1065_1920x0_80_0_0_15e52a2309771344685b2748fce9f2eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, կաթ
հայաստան, հհ կառավարություն, կաթ
Կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն գնորդին ճշմարտությունն ասել
11:03 16.09.2021 (Թարմացված է: 11:13 16.09.2021) Կառավարությունն առաջարկում է նաև տուգանել սպառողներին մոլորեցնող անբարեխիղճ արտադրողներին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կաթնային ճարպի (յուղի) փոխարինիչով արտադրված կաթնամթերքն առևտրի կետերում կդրվի բնական յուղով արտադրված կաթնամթերքից առանձին, արտադրողն էլ պարտավոր կլինի տեսանելի տեղում ու ընթեռնելի գրել, որ կաթնամթերքում յուղի փոխարինիչ է կիրառել։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց "Առևտրի և ծառայությունների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Նույն նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքում։ Դրանց համաձայն` անբարեխիղճ արտադրողն առաջին անգամ կստանա նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելիս` յուրաքանչյուր անգամ 30 000 դրամ տուգանք։
Կառավարությունը ներկայացված նախագծին ընդունեց առանց քննարկման ու զեկուցման։ Այն առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը։
Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության մեջ փոխարինիչների կիրառման ու սպառողներին մոլորեցնելու տարածված մեխանիզմի մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստում` հանձնարարելով համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։