https://arm.sputniknews.ru/20210916/haj-lragrvoghneri-futbvoli-havaqakany-nvoric-patvvo-patvandanin-e-kangnel-33330630.html
Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը նորից պատվո պատվանդանին է կանգնել
Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը նորից պատվո պատվանդանին է կանգնել
Sputnik Արմենիա
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 18 անգամ մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի ու, բացառությամբ մեկ մրցաշարի, մեր թիմը միշտ եղել է պատվո... 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T15:16+0400
2021-09-16T15:16+0400
2021-09-16T15:24+0400
հայաստան
ֆուտբոլ
լրագրող
հաղթանակ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33330515_0:0:1600:901_1920x0_80_0_0_c24b075d9c73725132fcc338475c7d1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային 16-րդ մրցաշարում 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ։Լիտվայում լրագրողների ֆուտբոլի հավաքականների մրցաշարը ոչ միայն միջազգային է, այլ նաև ավանդական։ Արդեն 16 անգամ տարբեր երկրների լրագրողների հավաքականները պայքարում են մրցաշարում հաղթելու համար։ Հայաստանի լրագրողների հավաքականն արդեն հինգերորդ անգամ է մասնակցում այս մրցաշարին։ Նախորդ չորս դեպքերում մեր հավաքականը երեք անգամ զբաղեցրել էլ երրորդ տեղը, մեկ անգամ էլ դարձել արծաթե մեդալակիր։Դրուսկինինկայում այս անգամ մերոնք հաղթեցին վեց խաղերում, մեկ խաղ ոչ-ոքի ավարտեցին և պարտվեցին մեկում։ Այս արդյունքը երկրորդն էլ Մոլդովայի հավաքականից հետո։ Այսինքն` նորից պատվանդանին ու նորից` արծաթ։Հայաստանի լրագրողների հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Եղիազարյանը, բացի արծաթե մեդալից, ստացավ նաև լավագույն հարձակվողի համար նախատեսված մրցանակը։ Դավիթը մրցաշարի լավագույն ռմբարկուն էր` խփած 12 գնդակներով։Առջևում լրագրողների համար կան նախատեսված մրցաշարեր այլ երկրներում։ Տեսնենք, թե երբ մեր հավաքականը ոչ միայն տեղ կգտնի պատվո պատվանդանին, այլ կկանգնի այդ պատվանդանի ամենաբարձր տեղում։
https://arm.sputniknews.ru
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33330515_38:0:1462:1068_1920x0_80_0_0_8ce9ba9c622e989339a3a5a39462f9c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, լրագրող, հաղթանակ, ֆուտբոլիստ
հայաստան, ֆուտբոլ, լրագրող, հաղթանակ, ֆուտբոլիստ
Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը նորից պատվո պատվանդանին է կանգնել
15:16 16.09.2021 (Թարմացված է: 15:24 16.09.2021) Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 18 անգամ մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի ու, բացառությամբ մեկ մրցաշարի, մեր թիմը միշտ եղել է պատվո պատվանդանին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային 16-րդ մրցաշարում 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ։
16 սեպտեմբերի 2021, 15:17
Լիտվայում լրագրողների ֆուտբոլի հավաքականների մրցաշարը ոչ միայն միջազգային է, այլ նաև ավանդական։ Արդեն 16 անգամ տարբեր երկրների լրագրողների հավաքականները պայքարում են մրցաշարում հաղթելու համար։
Հայաստանի լրագրողների հավաքականն արդեն հինգերորդ անգամ է մասնակցում այս մրցաշարին։ Նախորդ չորս դեպքերում մեր հավաքականը երեք անգամ զբաղեցրել էլ երրորդ տեղը, մեկ անգամ էլ դարձել արծաթե մեդալակիր։
Դրուսկինինկայում այս անգամ մերոնք հաղթեցին վեց խաղերում, մեկ խաղ ոչ-ոքի ավարտեցին և պարտվեցին մեկում։ Այս արդյունքը երկրորդն էլ Մոլդովայի հավաքականից հետո։ Այսինքն` նորից պատվանդանին ու նորից` արծաթ։
Հայաստանի լրագրողների հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Եղիազարյանը, բացի արծաթե մեդալից, ստացավ նաև լավագույն հարձակվողի համար նախատեսված մրցանակը։ Դավիթը մրցաշարի լավագույն ռմբարկուն էր` խփած 12 գնդակներով։
Առջևում լրագրողների համար կան նախատեսված մրցաշարեր այլ երկրներում։ Տեսնենք, թե երբ մեր հավաքականը ոչ միայն տեղ կգտնի պատվո պատվանդանին, այլ կկանգնի այդ պատվանդանի ամենաբարձր տեղում։