https://arm.sputniknews.ru/20210915/zvohvatsi-harazatin-vostikanutjun-taran-bvoghvoqum-er-vor-hamerg-e-linelu-33282568.html
Զոհվածի հարազատին ոստիկանություն տարան. բողոքում էր, որ համերգ է լինելու
Զոհվածի հարազատին ոստիկանություն տարան. բողոքում էր, որ համերգ է լինելու
Sputnik Արմենիա
Կառավարության առջև զոհված զինծառայողներից մեկի հարազատը պաստառը ձեռքին բողոքի ակցիա էր անում` պահանջելով չեղարկել Անկախության օրվա "գունագեղ միջոցառումը"։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T13:05+0400
2021-09-15T13:05+0400
2021-09-15T13:15+0400
արցախ
հայաստան
հհ ոստիկանություն
զոհ
պատերազմ
անկախության օր
ոստիկան
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/19/26595622_0:85:1600:985_1920x0_80_0_0_ab138ee02513b116059b517bbe33eddf.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար կառավարության մոտից մի անձ է ոստիկանություն տարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։«Տղամարդը ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով ` ոստիկանի պահանջը չկատարելու համար»,–ասացին ոստիկանությունից։Նշենք, որ News.am-ն էլ հրապարակել է տեսանյութ և հայտնել` բերման է ենթարկվել զոհված զինծառայողներից մեկի հարազատը։Տեսանյութում երևում է, որ տղամարդը կանգնած է կառավարության առջև և ձեռքին մի պաստառ կա, որի վրա ռուսերենով գրված է. «Պահանջում ենք չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը։ Հարգեք սուգը»:Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Հանրապետության հրապարակում, նրա խոսքով, լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն` նվիրված նաև զոհերի հիշատակին։ Սա քննարկման առարկա էր դարձել սոցցանցերում, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ էին սկսել` պահանջելով չեղարկել միջոցառումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/19/26595622_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1c263c702759a7ab396a85e36e404db6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, հհ ոստիկանություն, զոհ, պատերազմ, անկախության օր, ոստիկան, միջոցառում
արցախ, հայաստան, հհ ոստիկանություն, զոհ, պատերազմ, անկախության օր, ոստիկան, միջոցառում
Զոհվածի հարազատին ոստիկանություն տարան. բողոքում էր, որ համերգ է լինելու
13:05 15.09.2021 (Թարմացված է: 13:15 15.09.2021) Կառավարության առջև զոհված զինծառայողներից մեկի հարազատը պաստառը ձեռքին բողոքի ակցիա էր անում` պահանջելով չեղարկել Անկախության օրվա "գունագեղ միջոցառումը"։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար կառավարության մոտից մի անձ է ոստիկանություն տարվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Տղամարդը ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով ` ոստիկանի պահանջը չկատարելու համար»,–ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ
News.am-ն էլ հրապարակել է տեսանյութ և հայտնել` բերման է ենթարկվել զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Տեսանյութում երևում է, որ տղամարդը կանգնած է կառավարության առջև և ձեռքին մի պաստառ կա, որի վրա ռուսերենով գրված է. «Պահանջում ենք չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը։ Հարգեք սուգը»:
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Հանրապետության հրապարակում, նրա խոսքով, լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն` նվիրված նաև զոհերի հիշատակին։
Սա քննարկման առարկա էր դարձել սոցցանցերում, իսկ զոհվածների հարազատները
ֆլեշմոբ էին սկսել` պահանջելով չեղարկել միջոցառումը։