00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ներողություն խնդրեց "գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին" արտահայտության համար

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян на предвыборном агитационном митинге на площади Республики (17 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборном агитационном митинге на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր` մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությանը և մանրամասնեց, թե ինչ է սպասվում սեպտեմբերի 21-ին։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև 44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է, Անկախության օրը նախատեսվող համերգի առնչությամբ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նազարյանը հարցրեց` մի՞թե ավելի ընդունելու ձև չկար Անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր։
«Միգուցե անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծեինք և 2 միլիոնն էլ հատկացնեինք, որ ավելի լավ զբաղվեինք»,–ասաց նա։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, որն անձամբ ինքն է համակարգում։ Այս մասին նաև անհետ կորածների հարազատներին են տեղյակ պահել։
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
«Եթե երգեն, կկանգնեն մեր տղերքի արյան վրա». ԱԺ պատգամավորը` «գունագեղ» միջոցառման մասին
«Անհետ կորածների հարցով բոլոր հնարավոր միջոցներն արվում են։ Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ապա ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են, և նա չի կարծում, որ պետք է չեղարկեն դրոշի գույները։ Փաշինյանը հավելեց, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհածների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի մասին։

«Ներողություն խնդրելով` պետք է ցավալի փաստ արձանագրեմ` ՀՀ անկախության որևէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում... Անկախության ողջ ընթացքում մենք զոհեր ենք ունեցել։ Իմ ընկալմամբ` մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ՀՀ–ն ապրի»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության խոսքերով ամփոփեց ելույթը։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին։
Սա քննարկումների տեղիք էր տվել, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ էին սկսել` պահանջելով չեղարկել համերգը։
Լրահոս
0