https://arm.sputniknews.ru/20210915/khaghvogh-mtervoghneri-het-gni-shurj-pajmanavvorvatsutjun-e-dzerq-bervel-suren-papikjan-33300147.html
Խաղող մթերողների հետ գնի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Սուրեն Պապիկյան
Խաղող մթերողների հետ գնի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Սուրեն Պապիկյան
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ խաղող մթերող ընկերությունների հետ քննարկել են գյուղացիների բարձրացրած հարցերը։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T18:21+0400
2021-09-15T18:21+0400
2021-09-15T18:23+0400
աժ (ազգային ժողով)
սուրեն պապիկյան
խաղող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551183_0:0:1600:901_1920x0_80_0_0_c96f2ab14e9fd48c6d67a6618bb85c2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի գնի մթերման թեմայով այսօր մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և որոշվել է տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ։ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված բողոքներին։Նշենք, որ օրեր առաջ Տափերական մոտ մի քանի գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել` ասելով, որ խաղողի մթերման շատ ցածր գին են իրենց առաջարկում այս տարի` ի տարբերություն նախորդ տարվա։ Օրինակ` այս տարի առաջարկում են 115 դրամ, իսկ գյուղացները պահանջում էին 140-150 դրամի սահմաններում մթերումը կատարվի։«Հանդիպել եմ խաղողագործների հետ, այցելել «Պռոշյան» գործարան և միակ խնդիրը, որի մասին բարձրաձայնել են, խաղողի գնի շուրջ է։ Խաղող մթերող գործարանների ներկայացուցիչների հետ պայմանավորվածության եկանք գնի շուրջ»,–ասաց Պապիկյանը։"115 դրամը մեզ ձեռ չի տալիս". Պապիկյանը հանդիպել է խաղողագործների ու մթերողների հետՆրա խոսքով` մամուլի հաղորդագրությամբ կհայտնեն, թե որ ընկերությունների հետ է նման պայմանավորվածություն ձեռք բերվել։ Պապիկյանը նշեց, որ մթերող ընկերությունների հետ պայմանավորվել են նաև աշխատանքային հանդիպումներ ունենալ և խնդիրները լուծել, որպեսզի հաջորդ տարի նույն իրավիճակի առաջ չկանգնեն։
https://arm.sputniknews.ru/20210910/haykakan-xaxoc-voch-voqy-petq-che-28961655.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551183_102:0:1523:1066_1920x0_80_0_0_e8d46e867774273daeb853c90ebced17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), սուրեն պապիկյան, խաղող
աժ (ազգային ժողով), սուրեն պապիկյան, խաղող
Խաղող մթերողների հետ գնի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Սուրեն Պապիկյան
18:21 15.09.2021 (Թարմացված է: 18:23 15.09.2021) Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ խաղող մթերող ընկերությունների հետ քննարկել են գյուղացիների բարձրացրած հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի գնի մթերման թեմայով այսօր մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և որոշվել է տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ։ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված բողոքներին։
10 սեպտեմբերի 2021, 16:10
Նշենք, որ օրեր առաջ Տափերական մոտ մի քանի գյուղերի բնակիչներ
ճանապարհ էին փակել` ասելով, որ խաղողի մթերման շատ ցածր գին են իրենց առաջարկում այս տարի` ի տարբերություն նախորդ տարվա։ Օրինակ` այս տարի առաջարկում են 115 դրամ, իսկ գյուղացները պահանջում էին 140-150 դրամի սահմաններում մթերումը կատարվի։
«Հանդիպել եմ խաղողագործների հետ, այցելել «Պռոշյան» գործարան և միակ խնդիրը, որի մասին բարձրաձայնել են, խաղողի գնի շուրջ է։ Խաղող մթերող գործարանների ներկայացուցիչների հետ պայմանավորվածության եկանք գնի շուրջ»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` մամուլի հաղորդագրությամբ կհայտնեն, թե որ ընկերությունների հետ է նման պայմանավորվածություն ձեռք բերվել։ Պապիկյանը նշեց, որ մթերող ընկերությունների հետ պայմանավորվել են նաև աշխատանքային հանդիպումներ ունենալ և խնդիրները լուծել, որպեսզի հաջորդ տարի նույն իրավիճակի առաջ չկանգնեն։