https://arm.sputniknews.ru/20210915/jradzvor-hamajnqi-nakhkin-ghekavary-hamajnqi-bjujeic-mvot-35-milivon-dram-e-juracrel-qk-33281860.html
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից մոտ 3,5 միլիոն դրամ է յուրացրել. ՔԿ
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից մոտ 3,5 միլիոն դրամ է յուրացրել. ՔԿ
Sputnik Արմենիա
Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T12:36+0400
2021-09-15T12:36+0400
2021-09-15T13:36+0400
հայաստան
չարաշահում
շիրակի մարզ
գյուղապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26160137_0:300:1600:1200_1920x0_80_0_0_bb1f5bf83f39b95d2c9f92b413a15ae5.jpg
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները:Ինչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել բյուջեից մի շարք բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցերը: Նշված հարցերին վերաբերող արձանագրություններում ավագանու որոշ անդամների փոխարեն ստորագրել և այդ կերպ համայնքի բյուջեից, որպես միանվագ դրամական օգնություն, համայնքի բնակիչների անվամբ ելքագրել է ընդհանուր 335.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացրել է:Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռևս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված 12 կիսակառույց շինությունները օտարելու և դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ.–ին ապամոնտաժել և մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե և այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:Արարատի մարզի մի շարք համայնքներում սգո սրահները կառուցվել են օրենքի խախտմամբԱրդյունքում, Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.305.000 ՀՀ դրամ գումարի չափով գույքը և դրամական միջոցները:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՆախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
https://arm.sputniknews.ru/20210908/karavarutyun-hyusis-harav-charashahum-28931730.html
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/14/26160137_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e90845bc939cb6681e33762090f83cc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չարաշահում, շիրակի մարզ, գյուղապետ
հայաստան, չարաշահում, շիրակի մարզ, գյուղապետ
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից մոտ 3,5 միլիոն դրամ է յուրացրել. ՔԿ
12:36 15.09.2021 (Թարմացված է: 13:36 15.09.2021) Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները:
Ինչպես
հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել բյուջեից մի շարք բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցերը:
Նշված հարցերին վերաբերող արձանագրություններում ավագանու որոշ անդամների փոխարեն ստորագրել և այդ կերպ համայնքի բյուջեից, որպես միանվագ դրամական օգնություն, համայնքի բնակիչների անվամբ ելքագրել է ընդհանուր 335.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացրել է:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռևս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված 12 կիսակառույց շինությունները օտարելու և դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ.–ին ապամոնտաժել և մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե և այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Արդյունքում, Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.305.000 ՀՀ դրամ գումարի չափով գույքը և դրամական միջոցները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: