00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը դարձյալ առաջարկում է կրճատել Նոր տարվա հանգստյան օրերի քանակը

© mediamagՕրացույց
Օրացույց - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը առաջարկվում է դարձնել աշխատանքային, իսկ հունվարի 6-ը թողնել ոչ աշխատանքային։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխության հերթական նախագիծն է ներկայացված, որով կրկին առաջարկվում է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը` ոչ աշխատանքային թողնելով միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը առաջարկվում է դարձնել աշխատանքային օրեր, իսկ հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը, թողնել ոչ աշխատանքային։

Նախագծի հեղինակը դարձյալ Էկոնոմիկայի նախարարությունն է։ Հիմնավորումը նույնն է, ինչ նախորդ անգամ` «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին», և դա բացասաբար է ազդում տնտեսության վրա։

Գործադիրը նախատեսում է նախագիծն ընդունել առանց զեկուցման ու քննարկման։
Նշենք, որ նույն նախագիծը մեկ անգամ արդեն ներկայացվել էր կառավարության դատին 2021թ–ի ապրիլի 15-ին, բայց որոշ տարբերությամբ։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում էր աշխատանքային օրեր դարձնել դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը, իսկ Ամանորը նշել 2 օր` հունվարի 1-ին ու 2-ին։
Այն ժամանակ նախագծին կտրուկ դեմ էր արտահայտվել աշխատանքի և սոցիալական հարցերի այժմ արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը` ասելով, որ նախարարության հիմնավորումը, թե հանգստյան օրերի քանակով Հայաստանը գերազանցում է մի շարք երկրների, իրականությանը չի համապատասխանում։ Բացի այդ, նրա խոսքով, այլ երկրներում ընդունված է մարդկանց լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր տրամադրել տոնական օրերին կամ շաբաթ -կիրակի աշխատելու դիմաց, ինչը Հայաստանում ևս չի արվում։
Водопроводный кран - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Հայաստանում ջուրը կարող է թանկանալ
Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, Առաքելյանը նշել էր, որ ոչ աշխատանքային օրերին առևտրի և ծառայությունների ոլորտում ավելի շատ համախառն ներքին արդյունք է ապահովվում հյուրանոցների, սննդի կետերի, առևտրի հաշվին, քան աշխատանքային օրերին։
Նման բուռն քննարկումից հետո վարչապետ Փաշինյանն առաջարկել էր հետաձգել հարցն ու այն քննարկել ավելի ուշ, ավելի հանգիստ միջավայրում։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Բայց այդ նախագիծը ևս մերժվել էր ու հետաձգվել անորոշ ժամանակով։
ԽՍՀՄ-ն ու Ամանորը. լուսանկարները պատմում են, թե ինչպես էին նախկինում նշում Նոր տարին
Լրահոս
0