https://arm.sputniknews.ru/20210915/gvoriskapan-tshanaparhin-adrbejancinery-dzerbakalel-en-iranci-erku-varvordi-33293479.html
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի
Sputnik Արմենիա
Ստեփանակերտ և Երևան ցեմենտ տեղափոխող իրանցիները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T16:40+0400
2021-09-15T16:40+0400
2021-09-15T16:53+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ձերբակալություն
վարորդ
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28787531_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a4128d3643f863a96ab65b13659165b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Այս մասին տեղեկացնում է Para TV լրատվականը` հղում կատարելով իր աղբյուրներին։ Կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցիները Գորիս - Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։
https://arm.sputniknews.ru/20210827/adrbejanciner-xramatner-en-porel-goris-kapan-chanaparhi-mot-inch-en-asum-syuneciner-28805111.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28787531_143:0:1563:1065_1920x0_80_0_0_5ae51c43eba145ff650c5bec85bace61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, վարորդ, ադրբեջանցի
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ձերբակալություն, վարորդ, ադրբեջանցի
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի
16:40 15.09.2021 (Թարմացված է: 16:53 15.09.2021) Ստեփանակերտ և Երևան ցեմենտ տեղափոխող իրանցիները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Այս մասին տեղեկացնում է
Para TV լրատվականը` հղում կատարելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցիները Գորիս - Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները
ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։