00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի գործողությունները կրում են ակնհայտ սադրիչ բնույթ. Գրիգորյանի ելույթը ՀԱՊԿ–ում

© Photo : ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia Секретарь Совета безопасности Армен Григорян во время совместного заседания министров иностранных дел, министров обороны и секретарей Совета безопасности ОДКБ (15 сентября 2021). Душанбе
Секретарь Совета безопасности Армен Григорян во время совместного заседания министров иностранных дел, министров обороны и секретарей Совета безопасности ОДКБ (15 сентября 2021). Душанбе - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Գրիգորյանը խոսել է ՀԱՊԿ անդամ երկրի` Հայաստանի սահմանամերձ հատվածներ Ադրբեջանի ներխուժումից և ընդգծել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումն այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա:
Ինչպես հայտնում են ԱԽՔ մամուլի ծառայությունից, Գրիգորյանն իր ելույթում անդրադարձել է նաև Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:
Встреча и.о. министра иностранных дел Армении Армена Григоряна с генсеком ОДКБ Станиславом Засем (9 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
ՀԱՊԿ–ի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների հաջորդ նիստը կկայանա Հայաստանում. Զաս
«Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները»,–ասել է Գրիգորյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը` ԱԽ քարտուղարը ընդգծել է, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումն այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:

«Չնայած այս բարդություններին` Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևոր է Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խաղաղ գործընթացի վերսկսումը»,–ասել է Գրիգորյանը`հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:

Անդրադառնալով Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում ՀՀ-ի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:
© Photo : ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը
Այդ թվում քարտուղարը կարևորել է ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:
Փաշինյանը Դուշանբեում կներկայացնի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության խնդիրները
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 14-17-ը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ։
Լրահոս
0